ԱՄՆ Ինդիանա նահանգի Ֆորթ-Ուեին քաղաքում հայտնվել է Դոնալդ Թրամփին պատկերող տիկնիկը, որը կախված է ծառից՝ ձեռքին խորհրդային դրոշ: Այս մասին հաղորդում է wane.com կայքը։
Տեղի բնակիչների խոսքով՝ տիկնիկը հայտնվել է Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Տեղի բնակիչներից մեկը նշել է, որ նման արարքը անհարգալից վերաբերմունք ոչ միայն Թրամփի, այլ նաև նրա օգտին քվեարկած անձանց հանդեպ։
Տեղի ոստիկանությունը նշել է, որ ոչինչ չի կարող անել, քանի ր տան սեփականատերը խոսքի ազատության իրավունք ունի։