Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոգևորություն և հիասթափություն. Պրոֆեսիոնալիզմի պակասը՝ ՀՀ հավաքականի պարտության պատճառ

Նախորդ շաբաթ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը Լատվիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Առաջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 5:3 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց մարզասերների շրջանում: Նշենք, սակայն, որ Գերմանիայում այս մարզաձևը զարգացած չէ, և ազգային թիմը առաջին անգամ էր մասնակցում պաշտոնական մրցաշարի:

Երկրորդ խաղում մեր ֆուտբոլիստները 5:1 հաշվով հաղթեցին Էստոնիային, և ենթախմբում հաղթող ճանաչվելու և հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր Լատվիայի հետ երրորդ՝ վերջին խաղում գոնե ոչ-ոքի խաղալ: Լատվիացիները 4:2 հաշվով հաղթելով Էստոնիային՝ այնուհետև ոչ-ոքի՝ 3:3 էին խաղացել Գերմանիայի հետ, և հաջորդ փուլ անցնելու համար Հայաստանի հետ խաղում անհրաժեշտ էր երեք միավոր վաստակել: Թե՛ Էստոնիայի և թե՛ Գերմանիայի հավաքականների դեմ Լատվիան ցույց էր տվել ոչ այնքան դիտարժան խաղ՝ ապավինելով պաշտպանությանն ու հույսը դնելով մրցակցի սխալների վրա:

Առաջին երկու հանդիպումներում խփելով 10 գնդակ՝ Լատվիայի հետ վճռորոշ խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց 4:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Լատվիայի հավաքականը, որը ֆուտբոլիստների խաղամակարդակով զիջում էր Հայաստանին, հստակ կատարեց մարզչի առաջադրանքը: Հայաստանի հավաքականը առաջին հերթին պարտվեց տակտիկապես: Վճռական խաղերում չի կարելի հույսը դնել ֆուտբոլիստների անհատական վարպետության վրա և սպասել, թե երբ մրցակիցը կսխալվի: Ֆուտզալի գլխավոր կանոններից է ֆուտբոլիստների խաղադաշտում ճիշտ տեղաբաշխումը: Մասնավորապես, թիմի մի մասը պետք է հստակ կատարի պաշտպանողական, իսկ մյուսը մասը՝ հարձակողական գործողություններ:

Նման մարտավարության էր ապավինել Լատվիայի հավաքականը: Վերջինիս գլխավոր մարզիչը՝ գիտակցելով, որ մրցակիցը կարգով ավելի բարձր է, իր ֆուտբոլիստներին հրահանգել էր գործել խորքից՝ առանց ռիսկի դիմելու: Մեր խաղացողները երկու տպավորիչ հաղթանակներից հետո հավանաբար մտածում էին, թե առանց դժվարության կհաղթեն նաև լատվիացիներին: Առաջին երկու գոլերը, որոնք վճռեցին հանդիպման ելքը, Լատվիայի հավաքականը հեղինակեց ստանդարտ դիրքերի խաղարկումներից հետո, որոնք հավանաբար նախապես մշակված էին: Երկու միանման գնդակները դաշտի տերերը խփեցին համապատասխանաբար եզրային և տուգանային խաղարկումներից հետո:

Նշենք, որ վերջին րոպեներին մեր հավաքականը երկու գնդակ ընդունեց՝ խաղալով առանց դարպասապահի: Խաղը փրկելու համար ՀՀ հավաքականի մարզիչը դարպասապահի փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել 5-րդ խաղացողին: Նշենք նաև, որ հանդիպման միակ գնդակը Հայաստանի հավաքականը խփեց մրցակցի դարպասապահի կոպիտ սխալի արդյունքում:

Ինչ խոսք, ցավալի է բավական հաջող ելույթներից հետո ձախողվել և դուրս մնալ հետագա պայքարից: Ֆուտզալն այն մարզաձևն է, որում Հայաստանի ներկայացուցիչ թիմերը և հավաքականը կարող են հաջողությունների հասել: Մեր ֆուտբոլիստներն արագաշարժ են և տեխնիկապես լավ պատրաստված: Վերջին մրցելույթը, սակայն, ցույց տվեց, որ կարևորագույն պահին սայթաքելը պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանք է: Հենց հանդիպման սկզբից մերոնք պետք է զիջեին նախաձեռնությունը, քանզի մրցակցին հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Այդ դեպքում հնարավոր կլիներ ձեռնարկել արագ հակագրոհներ, որոնք մեր հավաքականի մոտ լավ են ստացվում:

Այս մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել Զոհրաբ Նիազյանը: Լատվիայում տեղի ունեցած մրցաշարի արդյունքները որպես ձախողում որակելը ճիշտ չի լինի: Առաջին երկու հանդիպումներում մերոնք բավական գրագետ էին գործում, և ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է մոտ ժամանակներս վերացնել թերությունները, որոնք դարձան 3-րդ խաղում պարտվելու պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում