Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Սերժ Սարգսյանը չի կարող խուսափել տարածքների հանձնումից, Տեր-Պետրոսյանն էլ կօգնի նրան

Պատերազմող երկրում, որտեղ օր չի անցնում առանց կրակոցների ու զոհերի, անթույլատրելի է ռուս բոլշևիկների օրինակով շահարկել պատերազմի ու խաղաղության թեման իշխանության համար մղվող պայքարում, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով ներքաղաքական և նախընտրական գործընթացների համատեքստում արցախյան հարցի դերին ու նշանակությանը վերաբերող թեմայի շուրջ:

Քաղաքագետը մասնավորապես անդրադարձավ այն փաստին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, ըստ էության, իր նախընտրական քարոզարշավի հիմքում դրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնելու խնդիրը:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլշևիկները ռազմաճակատը կազմալուծեցին և սեփական երկիրը պարտության դատապարտեցին՝ առաջ քաշելով ճիշտ այսօրվա ՀԱԿ-ի կարգախոսը՝ «Խաղաղություն ժողովուրդներին»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ դեր է խաղալու կամ ի՞նչ կարևորություն է ունենալու ղարաբաղյան հիմնահարցը ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, դաշինքների նախընտրական քարոզարշավում կամ ծրագրերում, ներքաղաքական իմաստով, եթե հարցին նայենք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության օրինակով:

– Հայաստանի քաղաքագետների միությունը իր քսանհինգամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ջանքեր է գործադրել արցախյան հիմնահարցի կարգավորման բոլոր ծալքերի ուսումասիրության, հիմնահարցի վերաբերյալ քաղաքական ուժերին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու և միջազգային հանրությանը ճիշտ կողմնորոշելու ուղղությամբ: Առանց կեղծ համեստության ասեմ, որ դժվար է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որը մենք կատարել ենք ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային՝ հատուկ դիվանագիտական շփումների և քննարկումների հարթություններում: Ժամանակը կգա և ապագայում բարեխիղճ պատմաբաններն ու նոր սերնդի քաղաքական գործիչները մեր արածին կտան անաչառ գնահատական, սակայն վերջին տարիներին ի հայտ եկած նոր սպառնալիքները, ինչպես նաև դրանց դիմակայելու իշխանությունների անկարողությունը այսօր կասկածի տակ են դրել մեր երկրի ապագան ընդհանրապես:

Գլոբալիստական միտումներին աշխարհում այժմ գալիս են փոխարինելու այլ՝ ռեգիոնալիստական միտումները: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածաշրջանում հարցերը պետք է կարգավորվեն տվյալ տարածաշրջանի ժողովուրդների ջանքերով, այլ ոչ թե գերտերությունների անմիջական մասնակցությամբ: Ընդհանուր անկայունության պայմաններում գերտերությունները գնալով ավելի ու ավելի են խրվում ներքին խնդիրների և անմիջական հարևանների հետ իրենց հարցերը կարգավորելու ճահճի մեջ՝ հրաժարվելով հեռավոր երկրների հոգսերին հաղորդակից լինելուց: Խորտակվողների փրկությունը նորից համարվում է խորտակվողների գործը, և անգլոսաքսերի նավերը նորից հանգում են այն մտքին, որ պարտադիր չէ նավարկեն ամենուրեք՝ կովկասյան լեռներում, Ղրիմում կամ նույնիսկ մերձբալթյան տարածաշրջանում: Եթե հաշվի առնել մեր նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, ապա հասկանալի է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու կապակցությամբ միջազգային աշխարհակարգը պաշտպանելու գործում Միացյալ Նահանգների պատրաստակամության անկումը չափազանց լուրջ մարտահրավեր է մեզ համար, մանավանդ, եթե հաշվի առնել այն, որ այդ «եսակենտրոն» մոտեցումները վարակիչ են ու ազդում են ինչպես եվրոպացիների, այնպես էլ ռուսների վրա: Արդեն այսօր անտարբերությամբ են վերաբերվում, թե ո՞վ, ո՞ւմ և ինչպե՞ս է սպանում հայ-ադրբեջանական սահմաններին: Հասկանալի է, որ միջազգային քաղաքականության այս նոր միտումների խորապատկերում Թուրքիան ավելի մեծ հնարավորություններ կստանա ինքնահաստատվելու որպես տարածաշրջանային գերտերություն, որին իրավունք է վերապահված Հյուսիսատլանտյան դաշինքի անունից և Ռուսաստանի հետ համատեղ մեր տարածաշրջանում կարգ ու կանոն հաստատել: Իսկ թե հայերիս գլխին ի՞նչ կարող է բերել թուրքական «կարգ ու կանոնը», մենք բոլորս լավ գիտենք պատմությունից: Այս միջազգային համատեքստում և արցախյան ստատուս-քվոն խաթարած Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց մեզանում պետք է անցկացվեն հինգ տարիների կտրվածքով միակ ուղիղ և համընդհանուր համապետական ընտրությունները՝ Ազգային ժողովի ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է խորհրդարան, որը փոփոխված Սահմանադրությամբ օժտված է լինելու միակ առաջնահերթ մանդատով և ամբողջական պատասխանատվություն է ստանձնելու ազգային շահերի պաշտպանության գործում:

Այսօր արդեն բոլորի համար պետք է պարզ լինի այն իրողությունը, որն ես առաջինն եմ արձանագրել՝ դեռ թարմ հետքերով՝ անցած տարվա ամռանը. Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մեր զինվորների կյանքերի գնով և հուլիսին «Սասնա Ծռերի» զինված ապստամբության շնորհիվ Սերժ Սարգսյանին հաջողվեց խուսափել իր համար վատթարագույնից՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փուլային կարգավորման տարբերակը մինչև տարվա վերջը գործի դնելուց: Եթե դա, ինչպես որոշված էր տեղի ունենար, ապա ընտրություններից հաշված ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դիրքերը կխարխլվեին ու նրանք պարզապես ի վիճակի չէին լինի մասնակցել ընտրություններին: Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման իմաստը հենց այն էր, որ հայերի համար հաղթական ստատուս-քվոյի վերանայման համար պատասխանատվությունը իր վրա վերցնի նորընտիր և սահմանադրական փոփոխություններով նոր իրավասություններով օժտված խորհրդարանը, իսկ Սերժ Սարգսյանը բարեհաջող խուսափի պատասխանատվությունից:

– Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ի ելույթում իր կուսակցությանը առաջարկեց ընտրություններին գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Արցախի հարցի լուծումը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը (սրան գումարենք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը) ընտրական քարոզարշավի հիմքում դնելը ավելի շատ պետք է դրական, թե՞ բացասական լույսի ներքո գնահատել:

– Ընդհանրապես բոլոր երկրներում, որտեղ գործում է ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով ընտրվող նախագահի ինստիտուտը, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշման բացառիկ պատասխանատվությունը դրված է ազգընտիր Նախագահի և Գերագույն Գլխավոր Հրամանատարի վրա: Սահմանադրությունը մեզանում փոխեցին ազգընտիր նախագահի ինստիտուտը վերացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման համար պատասխանատվությունը բազմակուսակցական խորհրդարանում տարալուծելու նպատակով: Ինչպես գիտեք, կոլեկտիվ պատասխանատվությունը կամ չանձնավորված պատասխանատվությունը՝ գործնականում անպատասխանատվություն է: Ինձ համար հենց սկզբից ակնհայտ էր, թե ինչու են ամեն գնով ձգտում անցնել կառավարման խորհրդարանական ձևին: Պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն չի տեսնում խուսափելու տարածքների հանձնումից, սակայն չի ցանկանում միայնակ պատասխանատվություն կրել այդ տխուր արդյունքի համար: Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր նրան այդ հարցում պատրաստ է օգնել առաջին նախագահը, ում առաջնորդած ՀԱԿ-ը 2015 թվականին հանդես էր գալիս սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարմանն անցնելու դեմ՝ դրանով իսկ պաշտպանելով արտաքին քաղաքականության և երկրի պաշտպանունակության ու անվտանգության համար նախագահի բացառիկ պատասխանատվության մասին այն ժամանակ գործող կարևորագույն սահմանադրական նորմը: Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանին Արցախի համար պատասխանատվությունից խույս տալու հարցում պաշտպաներ Դաշնակցությունը, որը հանդես էր գալիս կառավարման խորհրդարանական ձևին անցնելու ջատագովի դիրքերից: Իսկապես, մեր կուսակցությունների դիրքորոշումներում տրամաբանություն գտնելն ավելի դժվար է, քան խոտի դեզում ասեղ: Բանը հասել է նրան, որ իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը կշտամբել էր հանրապետականներին՝ մեղադրելով նրանց Սերժ Սարգսյանին խաղաղության պաշտպանության գործում չօժանդակելու և միայնակ թողնելու մեջ: Չիմացողն կարող է եզրակացնել, որ Ապրիլյան պատերազմն էլ են հայերը հրահրել, խաղաղ բնակիչների գլուխներն էլ են հայերը կտրել, և բացի ՀԱԿ-ից ու Սերժ Սարգսյանից բոլոր մյուս հայերը ատում են խաղաղությունն ու ձգտում են հարևանի երեխային ժամ շուտ ուղարկել ազերիների դեմ կռվելու: Իմ կարծիքով՝ ՀԱԿ-ի այս քարոզչությունը մեր ազգային շահերի տեսանկյունից շատ ավելի վնասարար է, քան այն մի քանի հայազգի «դիսիդենտների» ելույթները, որոնք «խաղաղության պլատֆորմի» շուրջ համախմբվելու անվան տակ հանգրվանել են Բաքվում: Նրանք գոնե կարող են ասել, որ այդ քարոզչությամբ փորձում են հալեցնել Բաքվում մոլեգնող հայատյացությունը, բայց ի՞նչ կարիք կա Երևանում նստած ու հայստանյան ընտրարշավին նախապատրաստվելով՝ հայերին վերագրել ինչ-որ թվացյալ ռազմատենչություն: Եվ ո՞վքեր են դա այսօր ասում: Այն նույն մարդիկ, ովքեր սկսած 80-ականների վերջից՝ իրենց ներխուժումը քաղաքականություն արդարացրել են նրանով, որ հայ-ադրբեջանական հակամարտության թեժացման միջոցով կաթվածահար են արել «միութենական Կենտրոնը» և հասել կայսրության կործանման: Հիմա այդ նույն մարդիկ պատրաստ են նորից իրականացնել «կարիերային թռիչք»՝ այս անգամ սպասարկելով հակադիր նպատակ՝ Եվրասիականության անվան տակ նույն կայսրության վերականգնումը: Ստացվում է, որ քաղաքականության մեջ սեփական ինքնանպատակ գոյությունը արդարացնելու համար Մոսկվայում «սպիտակների» իշխանության ժամանակաշրջանում պետք էր Երևանում հանդես գալ «սպիտակ» տարազով, իսկ «կարմիրների» իշխանության օրոք՝ կարմիր: Եթե Մոսկվայում տրամադրված են, ինչպես դա տեղի ունեցավ Գորբաչովի և Ելցինի ժամանակաշրջանում, հայերին ու ազերիներին կռվացնել և հարևան հանրապետություններում կազմակերպել էթնիկ զտումներ, ապա իշխանությանը տիրանալու համար արժե գնալ հենց այդ՝ պատերազմի հրահրման ճանապարհով: Եթե Մոսկվայում որոշել են հանուն մեծ պետության վերականգման նորից հաշտեցնել հայերին ու ազերիներին, պետք է իշխանությանը հերթական անգամ տիրանալու կամ գոնե մոտենալու նպատակով մտածել հարևանների հետ նորից «քիրվայություն» անելու մասին: Այսպես են ժողովուրդների ճակատագրերը խաղալիք դառնում անպարկեշտ պոլիտիկանների ձեռքերում:

Ես կարծում եմ, որ պատերազմող երկրում, որտեղ օր չի անցնում առանց կրակոցների ու զոհերի, անթույլատրելի է իշխանության համար մղվող պայքարում 20-րդ դարի ռուս բոլշևիկների օրինակով շահարկել պատերազմի ու խաղաղության թեման: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլշևիկները ռազմաճակատը կազմալուծեցին և սեփական երկիրը պարտության դատապարտեցին առաջ քաշելով ճիշտ այսօրվա ՀԱԿ-ի կարգախոսը՝ «Խաղաղություն ժողովուրդներին»: ՀԱԿ-ի ղեկավարները չեն կարող ժխտել, որ իրենք պլագիատ են կատարում՝ կրկնօրինակում են ռուս բոլշևիկների հիմնական կարգախոսներից մեկը, և փաստորեն հանդես են գալիս այսօր նրանց հետևորդների՝ նեոբոլշևիկների դերում: Սա լավ նվեր է Գենադի Անդրեևիչ Զյուգանովին Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի տարում:

– Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ուժերի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Ամեն դեպքում Ղարաբաղի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկն է: Կուսակցությունները չպե՞տք է պատշաճ ուշադրություն դարձնեն հարցին ու կոնկրետ դիրքորոշում արտահայտեն՝ հատկապես ներկա իրավիճակում:

– Ընտրություններն այս Ընտրական օրենսգրքով, որտեղ այսպես կոչված՝ «ռեյտինգային քվեարկությունը» կարևորելու է ձայն բերող փողատերերի դերը, բացառում է գաղափարական-քաղաքական պայքարը: Հայաստանը կանգնած է սնանկացման վտանգի առջև, և վարչախումբը վրա հասնող աղետին դիմակայելու նպատակով որոշել է խորհրդարանի դռները լայն բացել այն մի քանի ընտանիքների առջև, որոնք այսօր երկիրը վերածել են ՓԲԸ-ի: Ընտրություններից հետո խորհրդարանում տեղերը բաժանած օլիգարխներին առաջարկվելու է Հայաստանը սնանկ ճանաչվելուց փրկելու համար կամ «ինքնակուլակաթափվել» կամ էլ «քաղաքական» պատասխանատվություն վերցնել Արցախյան հիմնահարցը տեր-պետրոսյանական տարբերակով լուծելու համար: Թող ոչ ոք չկասկածի, որ մեր կոմպրադորական օլիգարխիան կգերադասի պահպանել իր կապիտալները, այլ ոչ թե փակել ՀՀ պարտքերը ու փրկել Արցախը: Դրա համար էլ այսօր ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկում երկիրը սնանկացումից և վերջնական հայաթափությունց փրկելու քիչ թե շատ լուրջ ծրագիր: Որովհետև բոլորը, փաստորեն լռելայն հաշտվել են այն մտքի հետ, որ փրկության որևէ ծրագրերի անհրաժեշտություն չկա:

Ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայի ամենաբարձր ամբիոնից նոյան ագռավի նման գուժեց Խորհրդային Կենտրոնի մոտալուտ վախճանի մասին, այնպես էլ հիմա է մտել նույն դերի մեջ: Բոլոր փողատերերը՝ ապագա խորհրդարանական խմբակցությունների օլիգարխ կառավարիչները, նրա հետ համամիտ են և չեն էլ նախապատրաստվում գաղափարներից կամ ծրագրերից խոսել: Նրանք նախապատրաստվում են տեղեր զբաղեցնել ԱԺ-ում և այնտեղ ձևավորվելիք թայֆաներով կռիվ տալ իրենց կապիտալների ապահովության համար, քանզի դիլեման շատ կոշտ է լինելու. կա՛մ պետք է զոհաբերեն իրենց կապիտալները, կա՛մ պետք է «ծախեն» Արցախը: Այդ մասին հիմա չեն ծավալվելու քարոզարշավի ընթացքում, քանզի կախվողի տանը չի կարելի խոսել պարանի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում