Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,46%-ով՝ մինչև 52,39 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,20%-ով՝ մինչև 55,17 դոլար մեկ բարելի դիմաց: