Համացանցում հայտնվել է նոր սերնդի Skoda Yeti քրոսովերի նոր նկարներ, հայտնում է gogetnews.info-ն: Դրանք հրապարակել են արևմտյան ավտոմոբիլային ԶԼՄ-ները` պարզաբանելով, որ դրանք պաշտոնական նկարներ չեն, և ներկայացված են ներքին աղբյուրների կողմից, այլ ոչ թե ընկերության:
Նոր սերնդի Skoda Yeti-ն շուկայում կհայտնվի 2018 թվականին: Քրոսովերի վաճառքի սկզբի ավելի ճշգրիտ օրը հայտնի չէ, և արտադրողը փորձում է թաքցնել տրանսպորտային միջոցի ստեղծման նախագծի մանրամասները: