Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչո՞ւ Շվայնշտայգերը. Մխիթարյանը կերտեց դասական հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ հաղթանակ տարավ՝ սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասնելով «Ուիգանի» նկատմամբ:

Վերլուծելով մրցավեճը՝ կարող ենք ասել, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն ու գլխավոր գործող անձը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր, ով Պոլ Պոգբայի բացակայության պարագայում կատարեց թիմի դիրիժորի պարտականությունը: Մեր ֆուտբոլիստին հանդիպման 90 րոպեների ընթացքում տեսանք դաշտի գրեթե բոլոր հատվածներում, իսկ գրոհների մոտ 80 տոկոսը կազմակերպվում էր հենց նրա անմիջական մասնակցությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել գերմանացի կիսապաշտպան Շվայնշտայգերին, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Եթե Շվայնշտայգերի խաղին սուբյեկտիվ տեսանկյունից մոտենանք, ապա, իսկապես, տևական դադարից հետո 90 րոպե խաղալն ու աչքի ընկնելը տպավորիչ էր: 32-ամյա կիսապաշտպանը աշխարհի չեմպիոն է և մեծ հեղինակություն է վայելում երկրպագուների շարքում: Միանշանակ է, որ հոգեբանական այս գործոնը ևս ազդել է քվեարկության վրա:

Քվեարկության արդյունքով Մխիթարյանը, ով երկրորդն է ճանաչվել, ստացել է 8.5, իսկ Շվանշտայգերը՝ 8.9 բալ: Բացի գոլից և գոլային փոխանցումից՝ Շվայնշտայգերն աչքի ընկավ ոչ ճշգրիտ փոխանցումներով և գնդակը բազմիցս կորցնելով: Մեր ֆուտբոլիստը թերևս հանդիպման վերջնամասում հապաղեց և կորցրեց գնդակը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ավագի խփած գնդակին, ապա այն իր դինամիկայով և կատարողական վարպետությամբ, կարծում ենք, լավագույնն էր: Այն կարելի է նաև Մխիթարյանի հեղինակած լավագույն գոլերի շարքում դասել:

Ուշադրություն դարձնենք, որ սեփական տուգանային հրապարակի մատույցներից «Յունայթեդի» ֆուտբոլիստները արագ հակագրոհի անցան չորս մեկ հպումով փոխանցումներով, որից հետո հետևեց Մխիթարյանի առաջխաղացումը դաշտի կենտրոնով: Նման գրոհները ֆուտբոլային լեզվով անվանում են «զսպանակ»: Այս դեպքում Մխիթարյանը ոչ միայն գոլ խփեց, այլև կերտեց ուսուցողական մի դրվագ, որը հատուկ է ժամանակակից ֆուտբոլին:

«Ես գոլը խփեցի բարձրակարգ հակագրոհի արդյունքում: Ամեն ինչ բավական արագ ստացվեց: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք 4:0 հաշվով»,- մրցավեճից հետո ասել է մեր կիսապաշտպանը:

Ինչևէ, «Ուիգանը» խաղամակարդակով զգալիորեն ցածր էր «Մանչեսթերից», բայց շնորհիվ Մխիթարյանի և մի քանի այլ ֆուտբոլիստների՝ հատկապես երկրորդ խաղակեսում տեսանք ֆուտբոլ, ֆուտբոլ, որը տպավորեց ակումբի միլիոնավոր երկրպագուներին:

Հանդիպման վերջնամասում Ժոզե Մոուրինյոյի կեցվածքից կարելի էր հասկանալ, որ նա գոհ է, և այս մրցավեճը տակտիկական առումով շատ բան ցույց տվեց:

Կարծում ենք՝ ակնհայտ էր, որ առանց Պոգբայի «Յունայթեդը» ցույց տվեց ավելի կոլեկտիվ և դինամիկ խաղ, ինչը դրսևորվում էր արագ փոխանցումներով և դաշտի կենտրոնում գնդակի արդյունավետ խաղարկումներով: Որպես նոմինալ հարձակվող՝ Մոուրինյոն օգտագործեց Մարսիալին, ով ակտիվորեն համագործակցում էր ենթահարձակվողների հետ և դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Հենակետային դիրքում Ֆելաինիի և Շվայնշտայգերի շնորհիվ կիսապաշտպանական գծում Մատան, Ռունին ու Մխիթարյանը հնարավորություն ունեին ստեղծագործ խաղ ցուցադրելու, որը ստացվեց:

Ճնշմանը չդիմանալու հետևանքով երկրորդ կեսում հյուրերի խաղը վերջնականապես քանդվեց, և դաշտի տերերի համար ստեղծվեցին ազատ տարածություններ: Դժվար է ասել՝ այս կազմով «Յունայթեդը» ինչպես կխաղա կարգով ավելի ուժեղ թիմերի հետ: Մոուրինյոյի տաղանդը կայանում է նրանում, որ նա դրսևորվելու հնարավորություն է տալիս բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց համարում է հեռանկարային:

Ի դեպ, երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշեցին Ակսել Տուանզեբեն և դարպասապահ Ժոել Կաշտրուն, ովքեր ներկայացնում են երիտասարդական թիմը: Այս ֆուտբոլիստները անգլիական թիմի պատմության մեջ համապատասխանաբար 223-րդ և 224-րդ երիտասարդ ֆուտբոլիստներն են, ովքեր լինելով երկրորդ թիմի ֆուտբոլիստներ՝ հայտնվեցին հիմնական կազմում:

1939 թվականից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում հանդես եկած ֆուտբոլիստների 50 տոկոսը հանդես է եկել նաև թիմի երիտասարդական կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում