Աֆղանստանի արևելյան Հիլմենդ նահանգում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 21 գրոհային է ոչնչացվել: «Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Վերջին օրում Հիլմենդ նահանգում ոչնչացվել է «Թալիբան» շարժման ընդհանուր 21 գրոհային,- նշվում է փաստաթղթում:- Հակաահաբեկչական գործողությունը բանակի ցամաքային և օդային ուժերի օգտագործմամբ իրականացվել է Նադ-Ալի վարչաշրջանի տարբեր մասերում»: