Google ընկերությունը ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող իր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ երկիր որքան հնարավոր է շուտ՝ հայտնում է BBC-ն:
Ընկերությունում մտահոգված են, որ նրանք չեն կարողանա հասցնել վերադառնալ նախօրեին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, որով սահմանափակվում է ներգաղթյալների մուտքը ԱՄՆ:
Ընկերությունում ենթադրում են, որ այդ հրամանագրից կարող են տուժել ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ: