9to5google ռեսուրսը կիսվել է երկրորդ սերնդի Google Pixel սմարթֆոնի սպասվող թողարկման մասին նախնական տեղեկատվությամբ: Սարքի մշակման մասին հայտնել է վստահելի աղբյուրը:
Համաձայն առկա տեղեկատվության` Google Pixel 2 նոր սմարթֆոնը կարող է ունենալ փոշուց և ջրից ավելի լավ պաշտպանություն:
Բացի դրանից՝ մշակման գործընթացում ինժիներները ավելի շատ ուշադրություն են հատկացնում սարքի տեսախցիկին: Այն չի կարող առանձնանալ մեծ քանակի մեգապիքսելներով, սակայն կստանա լրացուցիչ ֆունկցիա: Հավանաբար կբարելավվի պատկերի որակը անբավարար լուսավորվածության պայմաններում:
Ներկայումս Pixel 2 սմարթֆոնը գտնվում է մշակման փուլում և նրա վերջնական բնութագրերը դեռևս հաստատված չեն: