Porsche ընկերությունը սեղմիչ պտուտակների հետ ունեցած խնդիրների պատճառով հետ է կանչում 16 429 ավտամեքենա, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ավտոարտադրողի հայտարարությանը:
Այդ մեքենաների տվյալ քանակի շուրջ հինգերորդ մասը գտնվում է Գերմանիայի ներքին շուկայում:
Հետ կանչումը վերաբերվում է 911, Boxster և Cayman մոդելներին` արտադրված 2015 թվականի հոկտեմբեր-2016 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածում: