Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի «շնորհավորեց» Մոուրինյոյին

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» առանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի 2:1 հաշվով զիջեց «Հալ Սիթիին»: Այս թիմերի միջև առաջին խաղում «Մանչեսթերը» հաղթել էր 2:0 հաշվով և չնայած պարտությանը՝ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Բացի Մխիթարյանից՝ Մոուրինյոն մեկնարկային կազմից դուրս էր թողել, մասնավորապես, Մատային, Մարսիալին և Վալենսիային: Ըստ երևույթին, պորտուգալացի մասնագետը հանգստանալու հնարավորություն էր տվել առանցքային ֆուտբոլիստներին, քանզի ընդամենը երկու օր անց «Մանչեսթերը» Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում սեփական հարկի տակ պատասխան հանդիպումը կանցկացնի «Ուիգանի» հետ, իսկ փետրվարի 1-ին արդեն Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում կհանդիպի նույն «Հալ Սիթիին»:

Ինչևէ, երեկ անգլիական տիտղոսակիր ակումբը ցուցադրեց չափից ավելի դժգույն և ձանձրալի խաղ: Առաջին խաղակեսում «Հալը» բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունն էր 57-43՝ հօգուտ դաշտի տերերի: «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել էր կատարել 192, իսկ «Հալին»՝ 230 ճիշտ փոխանցում:

Վիճակագրական այս տվյալները փաստում են, որ հերթական անգամ Մոուրինյոն չկարողացավ խաղի մեկնարկից գործել առաջին համարով, այսինքն՝ թելադրել հանդիպման ընթացքը: Ոմանք կարող են պնդել, որ սա գավաթային հանդիպում էր, «Յունայթեդը» առաջին խաղից հետո մեծ առավելություն ուներ, և ուղղակի նպատակահարմար չէր դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Ինչ խոսք, հաղթողին չեն դատում: Բայց ընդունենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պես գրանդ ակումբները, որոնք ունեն միլիոնավոր երկրպագուներ, որոշակի մակարդակից ցածր չպետք է խաղան:

Դժվար չէ ենթադրել, որ ընդմիջմանը Մոուրինյոն կոշտ խոսակցություն էր ունեցել խաղացողների հետ, քանզի երկրորդ կեսում «Մանչեսթերը» սկսեց անհամեմատ ավելի արագ գործել: Մոտ 20 րոպե հյուրերը ակտիվ պրեսինգ էին կիրառում, ինչի հետևանքով «Հալի» պաշտպանները սխալվում էին:

«Եվրոսպորտ» հեռուստաընկրության ռուս մեկնաբանը, ով հիասթափված էր «Մանչեսթերի» ցուցադրած խաղից, շարունակ հիշում էր Հենրիխ Մխիթարյանին: «Հայ կիսապաշտպանը արագաշարժ ֆուտբոլիստ է: Զարմանում եմ ուղղակի՝ ինչո՞ւ Մոուրինյոն նրան խաղադաշտ դուրս չի բերում: Ցանկալի կլիներ տեսնել Մխիթարյանին այս դիմակայությունում»,-ասում էր նա:

Համաձայնվելով ռուս մեկնաբանի հետ՝ կարծում ենք, որ մեր ֆուտբոլիստն իսկապես կկարողանար բեկել դժգույն խաղի ընթացքը: Մասնավորապես, «Յունայթեդում» բացակայում էր այն ֆուտբոլիստը, ով արագ գործողություններով կնպաստեր գնդակի արագ տեղափոխվելուն մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ: Լինգարդն արագ կիսապաշտպան է, բայց նա դեռևս մոլորված է դաշտում, և հատկապես Իբրահիմովիչի հետ նրա համագործակցությունն այնքան էլ չի ստացվում: Ռեշֆորդը ևս արագ խաղացող է և կարողանում է շրջանցել մի քանի ֆուտբոլիստների: Այդուհանդերձ, նրան չես դասի մտածող խաղացողների շարքում:

Ի դեպ, հանդիպման օրը Մոուրինյոն նշում էր ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հանգամանքը պետք է ստիպեր ֆուտբոլիստներին առանձնակի նվիրումով խաղալ և հաղթանակի հասնելով նվեր մատուցել մարզչին: Որքան էլ տարօրինակ է, «Մանչեսթերի» ֆուտբոլիստներն արեցին ուղիղ հակառակը: Ֆուտբոլային շատ բլոգերներ կարծիք են հայտնել, որ «Յունայթեդի» խաղացողները յուրովի շնորհավորեցին պորտուգալացի մասնագետին՝ պարտությանը մեկտեղ ցույց տալով անորակ ֆուտբոլ:

Խաղից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է, և դրական արդյունքների շարքը ամենևին չի ընդհատվել: «Հանդիպման հաշիվը 1:1 է: Մենք չենք պարտվել: Ես տեսել եմ միայն երկու գոլ: Արդեն 18 խաղ է՝ մենք չեն պարտվում: Սա հրաշալի արդյունք է: 11 մետրանոցին չեմ ցանկանում անդրադառնալ: Ես ինձ բավական հանգիստ եմ դրսևորել հանդիպման ընթացքում: Մենք նվաճեցինք եզրափակչի ուղեգիրը, ինչը ամենակարևորն է»,- ասել է Ժոզե Մոուրինյոն: Վերջինս փաստացի չի ընդունում առաջին կեսում մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոցը, որից հետո «Հալը» առաջ անցավ հաշվի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում