Դանիայի կառավարությունը ստեղծել է «թվային դեսպանի» հաստիք, որը պետք է զբաղվի խոշորագույն IT ընկերությունների հետ համագործակցությամբ: Այդ մասին Politiken-ին տված հարցազրույցում հայտնել է Դանիայի արտգործնախարար Անդրես Սամուելսենը:
Թեկնածուների անունները դեռևս չեն հաղորդվում: «Թվային դեսպանի» նպատակը կլինի արտասահմանյան գործընկերների համար Դանիան ավելի գրավիչ դարձնելը: