Samsung Galaxy S8 սմարթֆոնն ամբողջությամբ գաղտնազերծել են նախքան շնորհանդեսը, որը տեղի է ունենալու գարնանը։
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, սարքի առաջին լուսանկարները հրապարակվել են VentureBeat էջում, որտեղ կից ներկայացվել են տեխնիկական բնութագրի վերաբերյալ տեղեկություններ:
Տեղեկատվության համաձայն՝ սմարթֆոնը ներկայացվելու է 2 տարբերակով: Առաջինը կունենա 5.8 դյույմ, իսկ մյուսը՝ 6.2 դյույմ անկյունագծով էկրան: Նորույթի առանձնահատկություններից մեկը կլինի Home գլխավոր, ինչպես նաև նախորդ սերնդի Galaxy սմարթֆոնի ունեցած կողային սենսորային կոճակների բացակայությունը:
Հեռախոսը համալրված կլինի 12 և 8 մեգապիքսելանոց առջևի և հետևի տեսախցիկներով, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտով, ինչպես նաև Bixby ձայնային օգնականի ծառայությամբ: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել թողտվություն, իսկ դիմայինը՝ 8 մեգապիքսել։ Չնայած տեսախցիկների բնութագրերը չեն փոխվել, բայց լավացվել են լուսանկարների մշակման ալգորիթմերը։
Սարքի գինը կլինի 799-899 եվրո՝ կախված էկրանի չափսից։