Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խնդիրն իրականում ոչ թե Ռուսաստանն է, այլ Պուտինը. Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ակտիվիստ Գարի Կասպարովը Նյու Յորքում հարցազրույց է տվել Le Figaro ֆրանսիական պարբերականին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվստահություն է տածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, բայց նա հույս ունի ապակայունացնել Ֆրանսիան և Գերմանիան ընտրությունների շեմին։

Լրագրողի հարցին, թե Արևմուտքը ի՞նչ սպառնալիքների կարող է բախվել 2017 թվականին, Կասպարովը նշել է, որ այս տարի պատմական է լինելու, անցումային, ինչպիսին եղել է 1917 թվականը։ «Այս տարի լրանում է Ռուսաստանում բոլշևիկների կողմից իշխանությունը զավթելու 100 տարին։ Ֆրանսիայում և Գերմանիայում վճռական ընտրություններ են լինելու։ Կանցլեր Անգելա Մերկելի դեմ սպասվում են նենգ հարձակումներ։ Ռուսական հատուկ ծառայությունները փորձում են վարկաբեկել նրան և դրա համար մոբիլիզացնոմ են բոլոր ռեսուրսները։ Կիբերհարձակումներն ավելի մասշտաբային կլինեն, քան ԱՄՆ-ում տեղի ունեցած հարձակումները»,- ասել է Կասպարովը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը՝ Կասպարովն ասել է, որ խնդիրն իրականում ոչ թե ՌԴ-ն է, այլ Պուտինը։ «Այո, նա չէր կանխատեսել Թրամփի հաղթանակ։ Սկզբում Պուտինը նրան վերաբերվում էր ծաղրածուի նման։ Երբ Թրամփը սկսեց առաջ շարժվել, Պուտինը դեռ կարծում էր, թե նա կպարտվի, քանի որ Թրամփի ճամբարում շարունակ պնդում էին, որ ընտրությունները կեղծված են»,- ասել է Կասպարովը։

Նրա խոսքով՝ Պուտինը ԿԳԲ-ի «ծնունդ է», նա միշտ նախընտրում է գաղտնի գործողությունները, քան կենտրոնացված ռմբակոծությունները։ Նրա համար ավելի լավ է շանտաժի ենթարկել մարդկանց, քան սպանել նրանց, դա նրա արյան մեջ է։ Պուտինի միակ ռազմավարությունը քաղաքական գոյատևումն է։

«Այսպիսով, նա ընտրություն կատարեց հօգուտ Սիրիայի՞»,- հստակեցրել է լրագրողը։

«Այո, դա հանճարեղ քայլ էր. նա գիտեր, որ Դամասկոս ներխուժումը կհանգեցնի հետևանքների Եվրոպայի տարածքում՝ մեծացնելով փախստականների հոսքը։ Մի հարվածով նա երկու նապաստակ սպանեց, նույնիսկ երեք. նա մարտահրավեր նետեց Ամերիկային՝ ցուցադրելով Օբամայի թուլությունը, միևնույն ժամանակ օգնելով սիրիացի և իրանցի դաշնակիցներին»,- պատասխանել է Կասպարովը։

Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում Պուտինի թիրախը ԴԱԻՇ-ի ահաբեկիչները չեն, քանի որ ռուսական ավիահարվածների միայն 10 տոկոսն է ուղղված ջիհադիստների դեմ, իսկ մնացած 90 տոկոսը խոցում է Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ընդդիմության դիրքերը։ Եվրոպայում գոյություն ունի գաղափարախոսական կոռուպցիա Պուտինի նկատմամբ, ըստ որի՝ պետք է նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ Ռուսաստանը «չի կարող անտեսվել»՝ հավելել է Կասպարովը։

Անդրադառնալով Պուտինի և Թրամփի վարչակազմի համագործակցությանը՝ նա նշել է, որ ռուս առաջնորդը սպասողական դիրքում է, քանի որ շատ անորոշություններ կան։

«Բացի այդ, նա գիտի, որ Թրամփը հազիվ թե փոխի իր վերաբերմունքը… Ներկայում Պուտինի խնդիրը եվրոպական միասնական ճակատն է։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա բացահայտվել են նոր փաստեր Մոսկվայի հետ նրա կապերի վերաբերյալ։ Նա զգալի դրամական փոխանցումներ է ստացել Ռուսաստանից 2008-2009թթ., իսկ այդ ներդրումը փրկել է նրան սնանկացումից։ Ինչո՞ւ է նա հրաժարվում հրապարակել իր հարկային հայտարարագիրը։ Ի՞նչ գումարներ է նա ստացել արտասահմանյան ռեժիմներից, որոնք երբեմն բացահայտ թշնամական վերաբերմունք են դրսևորում ԱՄՆ-ի հանդեպ։ Նա պետք է պատասխանի այս բոլոր հարցերին»,- ասել է Կասպարովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում