Բիշքեկի մոտ կործանված թուրքական Boeing-ի «սև արկղերը» կարող են վերծանվել այս շաբաթվա ընթացքում: Այս մասին INTERFAX-ին հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
«Վերծանման աշխատանքը գրեթե ավարտված է: Մինչև հունվարի վերջ «սև արկղերը» կարող են վերծանված լինել»,- ասել է աղբյուրը:
Իր հերթին Միջպետական ավիացոն կոմիտեում INTERFAX-ին ասել են, որ «սև արկղերը» լավ վիճակում են:
«Աշխատանքը դեռ չի ավարտվել, ձայնագրության վիճակը լավ է: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս վերծանումը կստացվի»,- ասել է կոմիտեի ներկայացուցիչը:
Թուրքական ավիաընկերության Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթ իրականացնող Boeing 747-400 ինքնաթիռը կործանվել է հունվարի 16-ին Մանաս օդանավակայանից ոչ հեռու: Զոհվել է 43 մարդ։