Ֆրանսիայում դիզայներներ Ֆիլիպ Ստարկը և Ժերոմ Օլիվիեն մշակել են ապագա սմարթֆոնի կոնցեպտուալ մոդելը, որը կոչվում է Alo, հաղորդում է The Dezeen կայքը։
Յուրահատուկ դիզայնով աչքի ընկնող սմարթֆոնը կառավարվում է ձայնային հրամանների միջոցով, տեսախցիկը հարստացված է դեմքի ճանաչման համակարգով։ Բացի այդ սարքը տեսահոլովակները 3D հոլոգրամների միջոցով արտապատկերելու հնարավորություն է տալիս:
«Սա իրական արհեստական բանականություն է», – ասել է Ստարկը և հավելել, որ իրենք մտադիր են ապագայում սմթարֆոնի սերիական արտադրություն ծավելել։