Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեծագույն երաժիշտները նպաստել են Արոնյանի փայլուն հաղթանակին Ֆիլհարմոնիայում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Ստիլ» սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ է տոնել՝ սպիտակ ֆիգուրներով պարտության մատնելով հունգարացի Ռիխարդ Ռապորտին: Մեր շախմատիստը խաղացել է ֆանտաստիկ արագությամբ, իսկ նրա մարտավարությունը հիացմունք է առաջացրել մրցաշարին հետևող մասնագետների շրջանում: Ի դեպ, Արոնյանի արագ հաղթանակը անակնկալի է բերել մրցաշարը սպասարկող անձնակազմին, մասնավորապես՝ մեր գրոսմայստերին ուղեկցող վարորդին: Վերջինս շատ է զարմացել, երբ ստիպված է եղել Արոնյանին մրցավայր բերելուց ընդամենը երկու ժամ անց վերադառնալ և նրան տեղափոխել հյուրանոց: Ի դեպ, մրցամարտը տեղի է ունեցել հայտնի «Հերլեմ» ֆիլհարմոնիկի դահլիճում: Շախմատի որոշ մասնագետներ երեկ կարծիք էին հայտնել, որ Արոնյանին, ով դասական երաժշտության սիրահար է,  գեղեցիկ ոճով հաղթանակի հասնելուն նպաստել են հանրահայտ երաժիշտների երբեմնի ներկայությունը Ֆիլհարմոնիայի դահլիճում: Հաղթանակից հետո մեր գրոսմայստերին շրջափակման մեջ են վերցրել լրագրողները:

– Լևոն, նման արագ և գեղեցիկ հաղթանակ ոչ ոք չէր սպասում: Դուք անհարմարություն եք պատճառում մրցաշարի կազմակերպիչներին: Նրանք չգիտեն՝ ե՞րբ Ձեր ետևից գան հյուրանոց տեղափոխելու համար:

– Չեմ կարծում, որ լուրջ անհանգստություն եմ պատճառում կազմակերպիչներին: Շախմատում շատ են դեպքերը, երբ կողմերը բավական արագ ոչ-ոքի են խաղում:

– Ձեր մրցակիցը ե՞րբ և ի՞նչ սխալ թույլ տվեց:

– Շախմատային սկզբնախաղին պետք է նուրբ մոտենալ, առավել ևս, երբ խաղում ես սևերով: Անհրաժեշտ է կայուն դիրք ձեռք բերել, այնուհետև մի փոքր թուլանալ և ֆիգուրներ խլել: Մրցակիցս շարունակ ռիսկի էր դիմում՝ մտածելով, որ ես սթափ չեմ գնահատի իրավիճակը և կսխալվեմ: Սակայն ռիսկի գնալով՝ սխալվեց հենց նա: Մասնավորապես, նա մի քանի թույլ քայլերով ստիպեց ինձ լուրջ առավելություն ստանալ: Եթե չեմ սխալվում, Փիղ F8-ն էր և էլի մի քանի ռիսկային քայլեր, որոնցից հետո թվում էր, թե մատն անխուսափելի է:

– Դուք խաղում էիք չափազանց արագ: Ձեր գիտակցությունը բավարարո՞ւմ էր վերահսկել պարտիայի ընթացքը:

– Պարտադիր չէ գիտակցաբար հաշվարկել ողջ պարտիայի ընթացքը, երբ մրցակիցը սխալ է թույլ տալիս:

– Այսինքն՝ հենց սկզբից Դուք օգտագործեցիք նրա սխալը:

– Երբ ես խաղացի Թագուհի C2, նրա վիճակը էլ ավելի բարդացավ: Նա չուներ նորմալ ֆիգուր D5 դաշտում դնելու համար: Շախմատում շատ են դեպքերը, երբ թվում է՝ ամուր դիրք ունես, բայց մրցակիցը կատարում է քայլ, որը փոխում է իրավիճակը:

– Ի՞նչ կասեք մրցավայրի մասին: Դուք խաղացիք բոլորին հայտնի Ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ ելույթ են ունեցել բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ:

– Սա առաջին դեպքը չէ, որ խաղում եմ Ֆիլհարմոնիայի սրահում: Ես Երևանում խաղացել եմ Ազգային Օպերայի դահլիճում: Խաղացի նաև այսօր: Շատ հաճելի է գտնվել մի վայրում, որտեղ ելույթ են ունեցել մեծագույն երաժիշտներ:  Կարծում եմ՝ ապագայում պատիվ կունենամ հանդես գալու նման վայրերում:

Սա սուպերմրցաշարում Լևոն Արոնյանի 3-րդ հաղթանակն էր: 10-րդ տուրից հետո մեր գրոսմայստերը ունի 6 միավոր և ընթանում է երկրորդ հորիզոնականում: Միանձնյա առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, ով ունի 7 միավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում