Սիրիայի ընդդիմությունը չի ընդունել երկրի սահմանադրության նախագիծը, որն առաջարկել է Ռուսաստանն Աստանայում բանակցությունների ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
«Մենք ասել ենք, որ միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի գրել սահմանադրությունը։ Իրաքում Փոլ Բրեմերի փորձը (2003-2004թթ․ Իրաքում Ջորջ Բուշ-կրտսերի ներկայացուցիչը) բավականին խոսուն է։ Երբ սահմանադրությունը գրում է այլ երկիր, այն չի աշխատի»,-հայտարարել է ընդդիմության պատվիրակության անդամ Յահյա Ալ-Արիդին։
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Մոսկվան առաջարկել է Սիրիայում նախագահ ընտրել 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Բացի այդ ռուսական կողմն առաջակել է նաև Սիրիայի տարածքում ստեղծել քրդական ինքնավարություն։