էլեկտրական սպորտային մեքենաներ արտադրող Tesla Motors ընկերության ղեկավար Էլոն Մասքը այսօր հայտարարել է, որ ակնկալում է, որ Ճապոնիան կդառնա իրենց գլխավոր շուկան՝ ԱՄՆ-ից դուրս:
Կալիֆոռնիայում հիմնված Tesla-ն Ասիայում իր առաջին ավտոսրահը բացել է անցյալ ամիս: Տոկիայում գտնվող այդ վաճառակետում իրացվել է գրեթե 1,500 հատ $100,000-ը գերազանցող Roadster մակնիշի ավտոմեքենա, որն իր նորամուտը նշել է այս տարվա սկզբին:
Tesla-ն ամուր կապեր ունի Ճապոնիայի հետ, քանի որ նրա երկու հիմնական բաժնետերերը այդ երկիրը ներկայացնող հսկաներ Panasonic-ն ու Toyota-ն են: Վերջինս այդ ընկերությունում $50 մլն. է ներդրել այս տարի, իսկ Panasonic-ը` $30 մլն.:
Tesla-ի և Toyota-ի համագործակցության շրջանակներում նախատեսվում է Toyota RAV4 մոդելի էլեկտրական տարբերակի նախագծի մշակումը, որը կաշխատի Tesla-ի մարտկոցներով: Ծրագրված է նաև փոքր սպորտային մեքենաների սահմանափակ արտադրություն, որի կոմերցիոն վաճառքը կմեկնարկի 2012թ.: Այնուամենայնիվ, զանգվածային արտադրության պլաններ ընկերությունում դեռևս չկան: