Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Երևանում հաղթած 3 թիմ Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge-ի եզրափակչում

Այսօր Երևանում կայացած Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլին մասնակցում էր ութ երկրից ժամանած 24 հաղթող թիմ։

Նշենք, որ Eurasia Mobile Challenge-ը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է։ Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը ներկայացնում են իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և «ՎիմպելԿոմ»-ի բարձրաստիճան ղեկավարներ։ Ժյուրիի անդամները պետք է քննարկեն և ընտրեն երիտասարդ ձեռներեցների ներկայացրած բիզնես գաղափարներից ամենահեռանկարայինը։

«Այս տարվա եզրափակչի մասնակիցներին ընտրել ենք մոտ 1000 թիմերի շարքից։ Արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է այս մրցույթը և կարող եմ ասել, որ հետաքրքրության աճ է նկատվում։ Նախորդ տարի ներկայացվել էր ավելի քան 600 հայտ։ Մրցույթը նախ անցկացվում է երկրներում, այնուհետև տարածաշրջաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը, և միևնույն ժամանակ հավելեց․

«Երիտասարդների մասնակցությունն այս մրցույթում կարևոր է երկու առումով՝ ցույց տալ իրենց գաղափարներն ու դրանց համար գնահատական ստանալ, ինչպես նաև սա հնարավորություն է հաջողակ ձեռներեցների, մասնագետների հետ շփվելու համար»։

Ներկայացված գաղափարները, ըստ Միխայիլ Գերչուկի, շատ տարբեր են՝ ուղղված բիզնեսին, ինչպես տունը դարձնել ավելի հարմարավետ, խաղարկային, էլեկտրոնային առևտուր, տեղեկատվական։ Վերջինիս տեղեկացմամբ՝ մրցույթում նախորդ տարի հաղթել է Ղրղըզստանի թիմը, որը ներկայացրել էր հենց էլեկտրոնային առևտրի գաղափարը, որը ներկայացնելով «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրենը նշեց․

«Առաջարկում էին ստեղծել marketplace, որտեղ տեղացի վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքն ողջ աշխարհին»։

Միխայիլ Գերչուկը նաև իր ուրախությունը հայտնեց մրցույթն այս տարի Հայաստանում անցկացնելու կապակցությամբ, որտեղից ևս մեծ թվով հայտեր էին ստացվել:

«Հայաստանում շատ են երիտասարդ ակտիվ ձեռներեցները, նաև ձեր երկիրը կապեր ունի աշխարհի շատ երկրների հետ: Գտնվելով Հայաստանում՝ հույս ունեմ, որ հողը կօգնի հայկական թիմերին լինել հաղթող խմբերի մեջ»,- ասաց նա։

«Մեծ պատիվ է, որ եզրափակչի համար հենց Հայաստանն է ընտրվել, քանի որ այն, ինչ մենք անում ենք, դուր է գալիս մարդկանց, ղեկավարությանը, այլ երկրներին: Ես հավատում եմ, որ հայկական խմբերը կհաղթեն այս փուլում և կգնան Բարսելոն»,- իր հերթին շեշտեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նրա վստահեցմամբ՝ այս միջոցառման հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին կյանքի կոչելու իրենց լավ գաղափարները և ձեռք բերել փորձ լավ արտադրանք ստեղծելու համար։

«Ավելի քան համոզված ենք, որ ժամանակակից և ճկուն մտածելակերպով և թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ այս ոլորտի հաջորդ խոշոր բջջային ֆենոմենը»,- նկատեց Անդրեյ Պյատախինը։

Վերջինս չբացառեց, որ հայկական թիմերի կողմից ներկայացված սթարթ-ափերից որևէ մեկը կարող է հետաքրքրել նաև իրենց ընկերությանը։

ՏՀՏ ոլորտում մասնագիտացած գործարար Դեբու Պուրկայասթայի գնահատմամբ՝ ներկայացված սթարթ-ափերի քանակը և որակը հիանալի էր։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներով բյուջեով ստարտ-ափը կգա Հայաստան, քանի որ նրա կարծիքով՝ հայերն ունեն կրթական բարձր մակարդակ՝ թե՛ մաթեմատիկայի, թե՛ ֆիզիկայի բնագավառում, ինչը ըստ նրա՝ շատ կարևոր է։

Դեբու Պուրկայասթան, ով ի դեպ վարել է Google-ի միաձուլման և ձեռքբերումների ծրագիրը, սկսնակներին խորհուրդ տվեց մեծ ուշադրություն դարձնել իրենց թիմին, քրտնաջան աշխատել ու խելացի կերպով գումար հավաքագրել, որպեսզի այն իմաստալից կերպով օգտագործվի։

Նշենք նաև, որ տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող երեք թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը: Այնտեղ են հավաքվելու տարածաշրջանային հաղթող թիմերն ամբողջ աշխարհից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում