Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանն առաջին անգամ անցկացրել է սեփական մշակման «Աբաբիլ» բալիստիկ հրթիռի փորձարկումները։
Այդ մասին հայտնել է Պակիստանի բանակի մամլո ծառայությունը, ըստ որի՝ «երկիր-երկիր» դասի հրթիռն ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։
Հրթիռի հեռահարությունը կազմում է 2200 կիլոմետր։ Նրա արտադրության ժամանակ օգտագործվել է գլխամասն առանձնացող տեխնոլոգիա։