Աստանայում Ռուսաստնանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համատեղ պայքարել Սիրիայում ահաբեկչության դեմ, հաղորդում է TASS գործակալությունը։ Համատեղ հայտարարության տեքստն ընթերցել է Ղազախստանի ԱԳ նախարարը։
Երկրները եկել են այն եզրահանգման, որ սիրիական հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն քաղաքական ուղիով, ռազմական լուծում չկա։ Մոսկվան, Թեհրանը և Անկարան որոշում են կայացրել ստեղծել Սիրիայում կրակի դադարեցման մոնիթորինգի մեխանիզմ։
Հիշեցնենք, որ Աստանայում երկրորդ օրն է, ինչ անցկացվում են խորհրդակցությունները պաշտոնական Դամասկոսի և զինված ընդդիմության միջև՝ Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջնորդությամբ։