Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Հովիկ Աբրահամյանն այն մարդը չէ, որը կավելացնի «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը. Քաղտեխնոլոգ

«ՀՀԿ-ում այս պահին գնում է հներից ազատվելու պրոցես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այդ հներին ցուցակի առաջին հորիզոնականներում տեղ չեն տալիս, ավելի հետին հորիզոնականներ զբաղեցնել թույլ չեն տալիս այդ հների ամբիցիաները, դրա համար էլ գնում է « ՀՀԿ-ից նեղացածների ու վիրավորվածների շղթայական ռեակցիա»։

«Սա է պատճառը, որ նման պրոցես է սկսվել»,- նկատեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ այս պրոցեսը նորմալ է, սերնդափոխություն է իրականացվում, և հստակ է, որ ոչ մի պաշտոնյա իր պաշտոնում հավերժ չէ։

Կարեն Քոչարյանը չի բացառում, որ հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը մնա քաղաքականության մեջ, գործի ընդդիմադիր դաշտում, ինչպես հիմա շատերն են անում։ Հնարավոր է՝ միանա նաև խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, սակայն դա այս ընտրություններում որևէ իրավիճակ չի փոխի։

«Քաղաքական վերադասավորումները կատարվել են արդեն։ Անձերով բան չի որոշվում։ Տարբեր օլիգարխների, պաշտոնյաների կողմից իշխանությունից դուրս գալը և քաղաքական դաշինքներին միանալը արդեն սովորություն է դարձել, դա ինչ-որ առանձնահատուկ բան չէ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանին միանալով՝ ինչ-որ բան կփոխվի։ Գագիկ Ծառուկյանի պարագայում դա այլ կերպ էր։ Նա մարդ է, որը իր ընտրազանգվածի մոտ վարկանիշ ունի։ Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում այլ է։

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, որը կավելացնի «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը կամ Սեյրան Օհանյանի դաշինքի վարկանիշը։ Հստակ է միայն մի բան՝ նա մարդ է, որ ռեսուրսներ ունի, բայց այնպես չի, որ Ծառուկյանը այդ ռեսուրսների խնդիրն ուներ ու սպասում էր Հովիկ Աբրահամյանի ֆինանսական ռեսուրսներին։ Դա ընդամենը, ասենք, Արարատի մարզում ինչ-որ չնչին ձայների ավելացում է, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում