Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ընտրությունների օրը պետք է փոխել. չի կարելի դրանով փակել սուրբ արյան գիտակցման գաղափարը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է պատմաբան, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, «Հոգևոր Հայաստան»ը տարածել է հաղորդագրություն՝ կոչ անելով չանարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը և ապրիլի 2-ի ընտրությունները տեղափոխել մեկ այլ օր: Ինչո՞ւ գերխնդիր դրվեց ընտրության օրը փոխել: Համարելով, որ սահմանադրական խախտում է տեղի ունենում, «Համախմբում»- ը և ՀԱԿ-ը ևս հանդես են եկել ընտրությունների օրը փոխելու պահանջով:

-«Հոգևոր Հայաստան»- ը քաղաքական ուժ չէ, որ կենտրոնանա օրենքի տառի վրա, նրան ավելի շատ հուզում է գործի բարոյական կողմը, որովհետև, ըստ էության, ընտրությունների օրը նույնականանում է քառօրյա պատերազմի մեկ տարին լրանալու օրվա հետ, անթույլատրելի մի բան: Մենք գիտակցում ենք. որ քառօրյա պատերազմը յուրօրինակ ջրբաժան է, որից այս կողմ մեր ժողովուրդն ունի այդ ամենը վերագնահատելու այն ամենը, ինչը հոգևոր վերելք էր տվյալ ժամանակահատվածում, պատկերացնելու, թե ինչն էր պատճառը զոհերի, որոնք որպես վիշտ ոչ միայն խուժեցին առանձին ընտանիքներ, այլ նաև մեր ժողովրդի հոգու մեջ: Այդ իրավիճակում պետք է լինեն ընտրություններ, մի բան, որը մեր ժողովրդի հիշողության մեջ կապվում է հազար և մեկ վայրիվերումների, կեղծիքների ընթացքի հետ, որն արդարացիության ոտնահարում է շատ դեպքորւմ լինում, մենք համարում ենք, որ չի կարելի դրանով փակել սուրբ արյան գիտակցման գաղափարը:

Պարոն Խաչատրյան, կարծում եք իշխանությունը միտումնավո՞ր դիմեց այդ քայլին՝ ապրիլի 2-ը հայտարարելով ընտրությունների օր, թե՞ պարզապես համընկավ:

-Մեզ համար դա էական չէ, ինչ ուզում է լինի, եթե անգամ դա լիներ  օրենքի տառից և հոգուց բխող, ինչը վիճարկում են տարբեր քաղաքական ուժեր, միևնույն է, պետք է այդ օրը փոխվեր: Դա նույնն է, որ ձեր կամքով, կամայական ծննդյան օրը բերեք հանկարծ դնեք դեկտեմբերի 7-ի օրը: Կլինի՞ այդպիսի բան: Որևէ մեկը համազգային վշտի, թախծի, այդ ամենը վերապրելու, վերագնահատելու, որպես ջրբաժան դրանից հետո զարգացումները պատկերացնելու, իր էության ներսը դիտարկելու խնդիր ունի և հանկարծ այդ ժամանակ ընտրություններ… Ինչպես երկրաշարժը, քառօրյա պատերազմը ևս համազգային ողբերգություն է, և դրա պատճառներն սկսեցին բացահայտվել, ինչը շատ խոր կնճիռ է թողել մեր ժողովրդի հոգում:

Քաղաքական այն ուժերը, որոնք նույնպես նման պահանջով են հանդես եկել, նշում են, որ դա նաև սահմանադրական խախտում է: Ի՞նչ եք կարծում իշխանությունը կվերանայի՞ այս պահանջը:

-Ճիշտ կլինի, որ իշխանությունը վերանայի: Ըստ էության գոյություն ունի փաստարկ, որ ընտրություններն ավարտվելուց հետո էլ միշտ կարելի է վիճարկել և դա ըստ էության կազդի ամեն ինչի, ընդհուպ մինչև ընտրության վավեր լինելու վրա: Եթե այս գրաֆիկով ենք շարժվում, մենք միաժամանակյա երկու խորհրդարան ենք ունենալու, ինչը աբսուրդի ժանրից է: Այս առումով ճիշտ կլինի, որ իշխանությունը խորագիտություն ցուցաբերի՝ առաջին հերթին հաշվի առնելով բարոյական պահը, հաշվի առնելով այն ոգեղեն էության հետ կապն ու խնդիրները, որոնք անվիճելիորեն կանգնած են՝ կապված այդ տարելիցի հետ: Մյուս կողմից՝ անթույլատրելի է, որ օրենքի այդպիսի ծանր խախտում արվի: Այդ օրը որևէ կերպ պետք է փոխվի, չնույնանա մեր քառօրյա պատերազմի տարելիցի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում