Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Միայն փաստաբանությամբ գործն արդյունավետ չէ. Նիկոլայ Բաղդասարյանը միանում է «Ելք» դաշինքին

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը որոշում է կայացրել մտնել քաղաքականություն։ Նա ցանկություն է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցել «Ելք» դաշինքի հետ և այդ ուժի կողմից էլ ռեյտինգայինով առաջադրվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Բաղդասարյանը։

«Այնպես չէ, որ մեկ օրվա մեջ առաջացավ քաղաքականություն մտնելու այդ ցանկությունը։ Իմ գործունեության մեջ այս տարիների ընթացքում ես հասկացա, որ Հայաստանում առանց այդ գործիքի շատ դժվար է քո տեսակետն առաջ տանել։ Երբ դեմ ես գալիս մի պատի, պետք է հաջորդ քայլն անես այդ պատն անցնելու համար, քեզ քաղաքական գործիքներ են հարկավոր այս երկրում։ Իմ որոշումը երկար տարիների մտորումների արդյունք էր»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ իր համար շատ ավելի նախընտրելի էր փաստաբան աշխատել։ Դա իրեն ձեռնտու է թե ֆինանսապես, թե այլ հանգամանքներով, սակայն հենց փաստաբանության ոլորտում աշխատելով է հասկացել, որ Հայաստանն այն պետությունն է, որտեղ օրենքը շատ քիչ է գործում։ «Երբ տեսնում ես, որ օրենքն ընդհանրապես չի գործում, և փաստաբան աշխատելով չես կարողանում քո գործն արդյունավետ իրականացնել, մտածում ես այլ լուծումներ գտնել, որպեսզի կարողանաս երկրում ինչ-որ բան փոխել։ Հուսով եմ, որ երկրում իրավիճակը կփոխվի, և ես նորից կվերադառնամ փաստաբանությանը»,- հավելեց Բաղդասարյանը։

Փաստաբանը երկար է ուսումնասիրել քաղաքական դաշտը, տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները և ընտրել է այն ուժը, որը իշխանական պրոյեկտ չէ, և որոշում է կայացրել համագործակցել հենց «Ելք» դաշինքի հետ։

«Ելք»-ում ևս բոլորը դրական են արտահայտվել Նիկոլայ Բաղդասարյանի որոշմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում