Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ինչ զարգացումների են պատրաստում Հովիկ Աբրահամյանին

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ-ն նախ լքեց Հովիկ Աբրահամյանին, որից հետո նրան այլ բան չէր մնում, քան թողնել կուսակցության շարքերը, քանի որ հակառակ պարագայում նա այդ շարքերում շարունակաբար գլորվելու էր ավելի ու ավելի հետ:

Այդ տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը դուրս գալով ՀՀԿ-ից՝ ըստ էության կասեցնում է իր նահանջը, որը սկսվել էր դեռևս 2016 թվականի հուլիսի 29-ից, երբ Երևանում ծավալվում էր և հանգուցալուծման մոտենում ՊՊԾ գնդի դրամատիկ իրավիճակը: Այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ թողնում է Երևանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը: Հետո նա թողեց վարչապետի պաշտոնը, հետո նա չկարողացավ ստանալ ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը: Այդ անվերջ անկումը մի օր էլ Աբրահամյանին կդարձներ «քաղբանտարկյալ», և այդ իմաստով նա պարզապես կասեցնում է այդ անկումը՝ դուրս գալով ՀՀԿ-ից:

Սակայն ավելի ինտրիգային է այն, թե ո՞ւր է գնալու Հովիկ Աբրահամյանը, որը հայտարարում է, թե մնում է քաղաքականության մեջ: Գնալու, ըստ էության, երկու հավանական տեղ կա՝ «Ծառուկյան» դաշինք կամ Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինք: Հազիվ թե Հովիկ Աբրահամյանը միանա, ասենք, «Ելք» դաշինքին: Սակայն թե Ծառուկյանի, թե Օհանյանի պարագան ևս խիստ տեսական է, ընդամենը հավանական, քանի որ Աբրահամյանի ներկայությունը այդ դաշինքներին չի կարող տալ ոչինչ, բայց կարող է առաջացնել հանրային անվստահություն՝ նկատի ունենալով Աբրահամյանի կերպարի ընկալումը: Իսկ նա ընկալվում է որպես Հայաստանում իշխող արատավոր համակարգի հենասյուներից մեկը: Պե՞տք է Ծառուկյանին կամ Սեյրան Օհանյանին այդպիսի հենասյուն:

Բանն այն է, որ Աբրահամյանի ընդգրկումը այդ ֆորմատներից որևէ մեկում պարզապես առավել խորացնելու է այն ընկալումը, որ այդ ֆորմատները իշխանական նախագիծ են, որոնց նպատակը տարբեր դեմքերով միևնույն իշխանության վերարտադրությունն է: Պետք է ենթադրել, որ այս տեսանկյունից, երկու դաշինքում էլ ուրախ չի լինի Հովիկ Աբրահամյանի համար, թեև եթե նա դիմի, դժվար է ասել՝ կմերժե՞ն, թե՞ ոչ:

Հետաքրքրական և ինտրիգային է, իհարկե, այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարում է այն բանից հետո, երբ այցելել էր Ռուսաստան և հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Իհարկե, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այդ հանդիպումը կրել է անձնական բնույթ և վերաբերել է անձնական հարցի, սակայն նա բազմիմաստ կերպով բաց էր թողել քաղաքական թեմայի մասին հարցը:

Եվ ահա Աբրահամյանը ռուսաստանյան հանդիպումից հետո հայտարարում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Ի դեպ, հետաքրքրական է, որ այսօր էլ Մոսկվա է մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, և հարց է առաջանում՝ արդյոք պատահակա՞ն է, որ Աբրահամյանն էլ ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարում է հենց այսօր: Ուշագրավ է այն, որ Աբրահամյանի հեռանալու մասին տեղեկության պաշտոնականացումից հետո դիտարկվող վարկածներում բացակայում է այն, որ նա կարող է քաղաքականության մեջ մնալ նոր ուժի ձևավորումով: Այդ տարբերակն, իհարկե, կնշանակի, որ նա չի մասնակցելու խորհրդարանի ընտրությանը:

Բայց խնդիրն այն է, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը անցկացվում է իրականում խայտաբղետ դաշինքներով, երբ ակնհայտ է, որ դրանք լինելու են ժամանակավոր, անցումային դաշինքներ, և իրականում քաղաքական դաշտի և համակարգի վերաձևումը լինելու է շատ ավելի երկար գործընթաց, որի հիմնական մասը, կուլմինացիան լինելու է հենց խորհրդարանական ընտրություններից հետո:

Եվ այս տեսանկյունից երևի թե պետք չէ բացառել, որ Աբրահամյանը պատրաստվում է հետընտրական զարգացումներին, կամ Աբրահամյանին են պատրաստում այդ զարգացումներին:

 

Լուսանկարը՝  Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում