Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել Աստանայում բանակցությունների կոմյունիկեն։ Այս մասին հայտարարել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Յահյա Ալ-Արիդին։ Նա այդ որոշումը հիմնավորել է այն փաստով, որ ամփոփիչ փաստաթուղթը ընդդիմադիրների կարծիքով բավականաչափ ուժեղ չէ՝ ՄԱԿ-ի քննարկմանն ուղղելու համար։
«Մենք այստեղ երկու օրով չենք եկել, մենք նպատակ ունենք, որին պետք է հասնել»,-ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը։
Աստանայում բանակցություններն անց են կաղվում յոթ պատվիրակությունների մասնակցությամբ։