Ֆրանսիայի և Լյուքսենբուրգի գաստրոէնտերոլոգները նախազգուշացրել են E171 (տիտանի դիօքսիդ) սննդային ներկանյութի վնասի մասին, որը հիմնականում պարունակվում է ատամի մածուկների և մաստակների մեջ։ Ինչպես հաղորդում է The Independent կայքըմ համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Գիտնականները կարծում են, որ տիտանի դիօքսիդը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ։ Մասնագետները նման եզրահանգման են եկղել առնետների վրա կատարած փորձից հետո։ Կենդանիները, որոնք 100 օր խմել են E171 պարունակող ջուր, 40 տոկոսով ավելի հաճախ են խնդիրներ ունեցել՝ կապված մարսողական համակարգի հետ։
E171-ը սննդի արդյունաբերության մեջ կիրառվում է որպես սպիտակեցնող նյութ։ Այն հաճախ կիրառվում է քաղցրավենիքների, թխվածքաբլիթների, մաստակների, արևապաշտպան քսուկների մեջ։ Հոդվածի հեղինակները չեն բացառել, որ E171-ը կարող է ազդել նաև մարդկանց առողջության վրա։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունները լայնամասշտաբ հետաքննություն են սկսել՝ սննդային արդյունաբերությունում E171-ի կիրառության հարցով։