Աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ Ինչպես հաղորդում է People ամսագիրը՝ վկայակոչելով 61-ամյա դերասանի ներկայացուցչին, Գիբսոնի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։
Երեխայի մայրը Ռոզալինդ Ռոսսն է, որի հետ Գիբսոնը երկու տարի է, ինչ հանդիպում է։ Աղբյուրի խոսքով՝ դերասանը յոթերորդ երկնքում է երջանկությունից։ «Նրանք տանն են, իրենց լավ են զգում և երջանիկ են»,-հավելել է աղբյուրը։