Հունվարի 24-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ հանդիպումը ծրագրված է եղել դեռևս դեկտեմբերին:
Հաջիևը հայտարարել է, որ ԱԳ նախարարները քննարկելու են ԼՂ հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա: