Գերմանիայի կառավարությունը և Քրեական ոստիկանության գերատեսչությունը նախազգուշացրել են քիմիական նյութերի կիրառմամբ հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է Bild գերմանական տաբլոիդը։
«Իսլամիստները ցանկանում են և հնարավորություն ունեն մեծ քանակությամբ քիմիական նյութեր հավաքել և օգտագործել»,-ասվում է գերատեսչությունների հաշվետվության մեջ։
Փաստաթուղթը «իրատեսական է համարում» խմելու ջուրը թունավորելու կամ քիմիական արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումներ գործելու տարբերակը։ Կառավարական փաստաթուղթը մանրամասն նկարագրում է քիմիական հարձակման դեպքում բնակչության համար հավանական վտանգները և մատնանշում՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն գերմանական հատուկ ծառայությունները, հիվանդանոցները։