Շվեդիայում ձերբակալել են երեք տղամարդու, որոնք Facebook սոցցանցում ուղիղ եթերով հեռարձակել են աղջկա բռնաբարությունը, հաղորդում է Aftonbladet շվեդական թերթը։
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել Ուպսալա քաղաքի տներից մեկում։ Իրավապահ մարմիններին դիմել է 21-ամյա Ջոզեֆին Լունդգրենը, որը բռնաբարության հոլովակը հայտնաբերել է Facebook-ի փակ խմբերից մեկում։ Սոցցանցում հեռարձակվող ուղիղ եթերն ընդհատվել է, երբ ուժայինները ներխուժել են բնակարան։
Բռնաբարության զոհ դարձած աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, երեք կասկածյալները ձերբակալվել են։ Պարբերականի տվյալներով՝ նրանցից մեկն անչափահաս է։