ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնակամ հեռացել է ավելի քան 400 ընկերություններում զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Trump Organization-ի փաստաթուղթը։
«Ես՝ Դոնալդ Ջ․ Թրամփս, սույն գրությամբ հրաժարվում եմ բոլոր լիազորություններից և պաշտոններից տվյալ ընկերություններում»,-ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ 19 էջից բաղկացած փաստաթուղթը, որում տեղ են գտել Թրամփի ընկերությունները, նախագահը ստորագրել է երդմնակալության արարողության նախօրեին՝ հունվարի 19-ին։