Տեսանյութը, որում պատկերված է ձեռքի և սրտի անհաջող առաջարկությունը, դարձել է հիթ Facebook սոցցանցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում՝ ամերիկյան Atlanta Hawks բասկետբոլային թիմի խաղերից մեկի ժամանակ։
Սիրահար զույգը հայտնվել է Philips Arena-ում տեղադրված տեսախցիկների օբյեկտիվներում։ Երիտասարդը գրպանից հանել է մատանին և արդեն պատրաստ էր այն նվիրել սիրելիին, երբ կողքին նստած հանդիսականը չափազանց ուժգին հարվածել է իր ուսին, մատանին ընկել ու անհետացել է։
Մեկ օրում տեսանյութն ավելի քան 300 հազար դիտում է ունեցել։