Կանադայի Սասկաչևան նահանգում նավթի խողովակաշարից տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք։ Այս մասին հայտնում է Globe and Mail պարբերականը։
Կառավարության ներկայացուցիչ Քեթի Յանգը հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Սթոութոն քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հավաքվել է մոտ 170 հազար լիտր նավթ։ Հաղորդվում է, որ նավթը գետերում չի հայտնվել։
Նավթատարը պատկանում է Tundra Energy Marketing ընկերությանը։
Յանգի խոսքով՝ արտահոսքի պատճառը հայտնի կդառնա վնասվածքի գոյացման հստակ վայրի հայտնաբերումից հետո։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնապահպանական իրավիճակը դեռևս մնում է նորմայի մեջ։