Mirror թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող բնակելի համալիրում պայթյուն է որոտացել։ Միջադեպը գրանցվել է Հորնչերչ շրջանում, դրա հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ։
BBC-ի տվյալներով՝ 3 մարդ օգնություն է ստացել տեղում, իսկ մեկին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապօգնության մեքենաներն ու առնվազն 60 հրշեջներ։
Իրականացվում է մարդկանց տարհանում։ Պայթյունի պատճառը հայտնի չէ։
#Hornchurch smoke spreading pic.twitter.com/HhnWS792sF
— ajax jones (@ajaxjones) 23 января 2017 г.