Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայում և հատկապես ԴԱԻՇ-ի դեմ Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների անցկացումը.
«Եթե կա ուղի, որը մեզ հնարավորություն կտա ԴԱԻՇ-ի դեմ պայքարել յուրաքանչյուր այլ երկրի հետ՝ լինի դա Ռուսաստանը, թե մեկ ուրիշը՝ մենք ունենք ազգային ընդհանուր շահ և բնականաբար կօգտվենք դրանից»։
Սփայսերը որևէ մանրամասն չի ներկայացրել։ Սրանից առաջ Պենտագոնը հայտնել էր, որ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու հարցում իր գործողությունները չի համակարգում Ռուսաստանի հետ։