Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն անհրաժեշտ է համարել երկրում օտարազգիներին հողատարածքներ վաճառելն արգելելը։
Նա առաջարկել է այդ նպատակով ուղղում անել Վրաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, որի համաձայն հողը՝ որպես կենսական կարևորություն, ռազմավարական ու անփոխարինելի ռեսուրս, կարող է լինել միայն Վրաստանի քաղաքացու սեփականությունը.
«Մենք հանդես ենք գալիս կտրուկ նախաձեռնությամբ, որպեսզի առանց բացառության Վրաստանում արգելվի հողատարածքների վաճառքն օտարազգիներին։ Վրաստանում հողը պետք է պատկանի միայն Վրաստանի քաղաքացուն»։
Վրաստանում օտարազգիներին հողատարածքներ վաճառելն արտոնող օրենքն ընդունել են 2013 թվականի հուլիսին։