Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Արևելյան Աֆրիկայի երկրներ կատարած այցի շրջանակներում ժամանել է Տանզանիայի մայրաքաղաք Դար էս Սալամ։
Այստեղ նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թուրքերի նախահայրերը ներգրավված չեն եղել Աֆրիկայում գաղութատիրության մեջ. «Մեր հայրերը ստեղծել են պետություն, որը գտնվել է երեք աշխարհամասում։
Նրանք երբեք չեն գործել իմպերիալիստական նպատակներով։ Աֆրիկայի հանդեպ թուրք ժողովրդի ուշադրությունը հենվում է ոչ թե շահի, այլ՝ հարգանքի վրա»։