Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Աստանայի հանդիպումն ու Ղարաբաղը. ի՞նչ արդյունքի կհասնի Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափը

Հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենան բանակցություններ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ, որոնց, ըստ Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության, մասնակցելու են Սիրիայի կառավարության պատվիրակությունը և ընդդիմության ներկայացուցիչները, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան: Հունվարի 22-ին, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը նախապատրաստական հանդիպումներ են անցկացրել՝ նախքան բուն բանակցությունները:

Ընդհանրապես, նշված երեք պետությունները, որոնք սիրիական հակամարտությանը ուղղակիորեն ներգրավված ազդեցիկ խաղացողներից են, վերջին շրջանում ակտիվացրել են իրենց ջանքերը սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ՝ ինչ-որ առումով ստվերելով արևմտյան տերությունների և մասնավորապես Միացյալ Նահանգների դերակատարումը Սիրիայի հարցում, թեև ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ամեն դեպքում, հրավիրված են Աստանայի բանակցություններին:

Ի՞նչ արդյունք կտան բանակցությունները սիրիական խնդրի լուծմանը, ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի այս համագործակցությունը Հայաստանի ու մեր տարածաշրջանի տեսանկյունից, և կարո՞ղ են արդյոք այս գործընթացները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել Ղարաբաղյան հակամարտության վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, սա ի՞նչ ձևաչափ է և ի՞նչ հեռանկարներ ունեն այս բանակցությունները:

– Ինչպես միշտ՝ բանակցությունները այն ուժերն են կազմակերպել, որոնք միշտ ակտիվ են եղել սիրիական հակամարտության մեջ: Պարզապես Սիրիայի ընդդիմության ճամբարը ներկայացնող կառույցները այն ազդեցիկ ուժերը չեն, և այս առումով ես մտավախություն ունեմ, որ բանակցությունը լուրջ ազդեցություն չի ունենալու հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Օրինակ, քրդական կողմը ներկայացնում է Քրդական ազգային խորհուրդը, որը ամենաազդեցիկ ուժը չէ քրդական միջավայրում, կամ ընդդիմադիր կառույցները ներկայացնող ուժերը մեծ ազդեցություն, հեղինակություն չունեն: Եթե նույնիսկ հաջողություն արձանագրվի ու զինադադարը երկարաձգվի, գուցե որոշակի դրական միտումներ տեսնենք Սիրիայի այն հատվածներում, որոնք վերահսկում են այս ուժերը, բայց ընդհանուր առմամբ՝ Սիրիայի զգալի հատվածում ակտիվ գործող ուժերը ներգրավված չեն Աստանային բանակցություններին:

– Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարության պատվիրակությունը և ընդդիմության ուղիղ բանակցություններ չեն անցկացնի Աստանայում: Ի՞նչ կասեք այս տեղեկության մասին:

– Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ ձևաչափով են ընթանում բանակցությունները, ուղիղ բանակցություններ լինելու են, թե ոչ, բայց պիտի կրկնվեմ՝ Սիրիայի ազատ բանակը այն ուժը չէ, որի վրա կարելի է հույս դնել ընդհանրապես այս պահին, այս փուլում՝ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առումով: Սիրիայի ազատ բանակը նմանվել է վերացական կառույցի, որի մեջ բազմաթիվ ուժեր են ներգրավված: Այս կառույցը հիմնականում ներկայացվում է որպես չափավոր ուժ, որի մեջ ներքաշված են տարաբնույթ ուժեր, այդ թվում՝ իսլամական ծայրահեղականներ: Այս անվանումը պետք է զուտ նրա համար, որ ցույց տան, թե բանակցություններին մասնակցում են Սիրիայի չափավոր ուժերը: Եթե նույնիսկ այս կառույցը չափավոր ուժ է և ներկայություն ունի Սիրիայի որոշ շրջաններում, ամեն դեպքում նրա կողքին կան ուժեր, որոնք թելադրում են այս կառույցին, և այդ ուժերը, ըստ իս, հաստատ չափավոր չեն:

Այժմ հետևելով սիրիական հակամարտության կարգավորմանը՝ տեսնում եմ, որ այն ուժերն են հայտարարություններով հանդես եկել, որոնք դատապարտել են մասնակցությունը Աստանայի բանակցություններին և ըստ այդմ՝ շարունակելու են նաև հետագա ռազմական գործողությունների մասնակցությունը, իսկ այդ ուժերը, հավատացեք, բավական ազդեցիկ են Սիրիայում:

– Ի՞նչ կարող եք ասել միջազգային խաղացողների մասին: Խնդրի կարգավորումը քննարկելու են միայն Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչները, թե՞ ԱՄՆ-ը նույնպես մասնակցում է այս գործընթացին:

– ԱՄՆ-ին հրավիրել են: Ամեն դեպքում Միացյալ Նահանգները այն ուժն է, որի հետ պետք է հաշվի նստել՝ առավել ևս սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացներում: Այս պահին Միացյալ Նահանգները ֆինանսավորում և աջակցում է քրդական ուժերին, հատկապես Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնց շրջանում բավական ազդեցիկ են քրդական ստորաբաժանումները: Բայց այդ ուժերին չհրավիրեցին բանակցությունների՝ Թուրքիայի «միջնորդությամբ», հրավիրեցին այլ կառույցի՝ Քրդական ազգային խորհրդին, որն այդքան էլ ազդեցիկ չէ: Սա պրոբարզանիական ուժ է և ըստ էության՝ այդքան լուրջ ազդեցություն չունի Սիրիայի քրդերի միջավայրում:

Միացյալ Նահանգների հետ պետք է հաշվի նստել զուտ այն առումով, որ ինքը ազդեցություն ունի քրդական այդ ուժերի վրա, որոնք հրավիրված չեն, և կարող է որոշակի ուղղորդումներ տալ Սիրիայում նրանց գործողություններին:

– Ե՞րբ եք սպասում Սիրիայի հարցում ակվիտություն Վաշինգտոնի կողմից:

– Ըստ էության, Վաշինգտոնից այնպիսի հայտարարություններ են լսվում, որ սիրիական հակամարտությունում կարելի է սպասել որոշակի ակտիվության՝ ինչպես ԱՄՆ-ի ներգրավվածության, այնպես էլ Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Սիրիայում իր քաղաքականության առումով: Դեռևս վաղ է ասել՝ երբ այդ ակտիվությունը առավել առարկայական ու տեսանելի կլինի, բայց իմ կարծիքով՝ ավելի տեսանելի և զգալի կլինի, քան Օբամայի ժամանակ էր, որովհետև հանրապետականները միշտ էլ աչքի են ընկել Մերձավոր Արևելքում առավել կոշտ դիրքորոշմամբ և քաղաքականությամբ:

– Դեկտեմբերի վերջին տեղեկություն հրապարակվեց, ըստ որի Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական հակամարտության կարգավորման ծրագիր են մշակել: Հնարավո՞ր է, որ հենց այս ծրագիրն է քննարկվելու Աստանայում:

– Խնդրի լուծման ծրագիրն այսօր առաջին հերթին զինադադարի հաստատումն է: Այդ մասին բազմիցս են խոսել, և եթե հիշում եք, այդ եռակողմ հանդիպման ժամանակ էլ հայտարարում էին դրա մասին, թեև, եթե նայում ենք հակամարտությանը, կրակը այդպես էլ չդադարեց: Կրակը դադարեցվել է միայն այն հատվածներում, որտեղ ռազմական գործողությունները ինտենսիվ բնույթ չէին կրում, բայց չեմ կարծում, որ այս պահին լուրջ է խոսել ընդհանուր Սիրիայում զինադադարի հաստատման մասին: Իհարկե, բավական ազդեցիկ ուժեր են, որոնք քննարկում են հետագա զարգացումները և միջամտությունը այդ զարգացումներին: Բայց չեմ կարծում, որ իրատեսական է Աստանայի բանակցություններից լուրջ արդյունքներ ակնկալելը:

– Իսկ ի՞նչ նշանակություն ունեն այս գործընթացները և մասնավորապես Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափը Ղարաբաղի հիմնախնդրի տեսանկյունից: Սա ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել Ղարաբաղյան հակամարտության վրա:

– Կարծում եմ՝ ինչպես Մոսկվա-Անկարա-Թեհրան եռակողմ հանդիպման պարագայում, այնպես էլ սիրիական հակամարտության հանգուցալուծման առումով՝ մեզ պետք է առավել կայուն և զարգացող տարածաշրջան: Եթե այդ հանդիպումները միտված կլինեն Սիրիայում կրակի դադարեցմանը և ընդհանրապես հակամարտության կարգավորմանը, քաղաքական լուծումներին, ապա, իհարկե, մենք առավել շահեկան դիրքերում կհայտնվենք: Եթե տարածաշրջանը խաղաղ է՝ դա իր ազդեցությունն է ունենալու նաև Ղարաբաղյան հակամարտության վրա, այնպես որ կրկին պիտի սպասենք, թե ինչպիսի ընթացք կստանան զարգացումները, ինչ արդյունքներ կարձանագրվեն, և ըստ այդմ՝ նաև որոշակի վերլուծություններ կարող ենք անել:
– Համաձա՞յն եք այն վերլուծությունների հետ, որ Ռուսաստանը միջազգային տարբեր ձևաչափերում, հատկապես սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում օգտագործում է իր ազդեցիկ դերը Ղարաբաղի հարցում՝ Միացյալ Նահանգների կամ սիրիական կոնֆլիկտին ներգրավված մյուս երկրների հետ բանակցելիս:

– Ռուսաստանը, որպես գերտերություն, իհարկե միշտ էլ օգտագործել և օգտագործում է այդ խաղաքարտը: Անշուշտ, նա բավական ազդեցիկ ուժ է, որը կարող է որոշակիորեն ուղղորդել խաղաղ բանակցությունները, կազմակերպել, բանակցային սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին, և իհարկե Ռուսաստանը չի հրաժարվի իր այդ դերակատարությունից, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տա իր կարևորությունը Մերձավոր Արևելքում: Դա ակնհայտ է: Որպես գերտերություն՝ Ռուսաստանը շատ լավ է ստանձնել այդ դերակատարումը և իրականացնում է, այլ հարց է, թե դա կարո՞ղ է աշխատել, օրինակ, Սիրիայի պարագայում: Նույնիսկ ընդդիմադիր կառույցների ընտրության հարցում որոշ թերացումներ կան, որովհետև կան կառույցներ, որոնց փորձում են բերել, բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, այդ կառույցները հրաժարվում են, հայտարարում են, որ չեն մասնակցելու, բայց կան կառույցներ, որոնք ազդեցիկ չեն և մեծ սիրով գալիս-մասնակցում են, բայց նրանց հետ բանակցությունները ոչինչ չեն տալու: Ես այդ թերացումները կապում եմ այն հանգամանքի հետ, որ սիրիական հակամարտությունն է շատ անկանխատեսելի դարձել և ամեն ինչ շատ արագ է զարգանում: Կան ուժեր, որոնք չափավոր են, հետո միանգամից դառնում են բավական ծայրահեղական, և կարծում եմ՝ չարժի սրանց վստահել:

Անշուշտ, այս իրավիճակում Ռուսաստանը, որպես գերտերություն և տարածաշրջանային տերություն, որոշ չափով հավասարակշռում է իր քայլերը և փորձում է իրավիճակային լուծումներ տեսնել, այսինքն՝ երկարաժամկետ պլանավորման առումով կարող է տուժել, և ավելի ճիշտ կլինի պլանավորել կարճաժամկետ գործողություններ, թեկուզ բանակցություններ, և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում Սիրիայում: Այս առումով, գուցե, Աստանայի բանակցությունները ինչ-որ չափով ազդեն, բայց ընդհանուր կանխատեսումների իմաստով՝ դեռ վաղ է խոսել սիրիական հակամարտության հանգուցալուծման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում