Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Սատանաներով դաշինք են կնքում մեծ սատանայից ազատվելու համար. Ալբերտ Բաղդասարյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, ներքաղաքական այս վերջին զարգացումների, դաշինքներ ստեղծելու շուրջ ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք դաշինքների տարիների փորձը հուշում է, որ այս անգամ ինչ-որ հաջողության կհասնեն ընդդիմադիր ուժերը:

-Ձեր հարցի մեջ ենթատեքստով պատասխանը տվեցիք. այսքան տարիների փորձը արդեն ամեն ինչ հուշում է, բայց հետաքրքրականն այն է, որ ամեն տարի մտածում ենք՝ այս անգամ ուրիշ բան է լինելու: Ես հիշում եմ, որ այդպիսի ոգևորությամբ 98թ. ընտրություններին ԱԺՄ-ի նախընտրական շտաբի պետը իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ ասաց՝ այս անգամ կոտրելու ենք կեղծիքների մեխանիզմը և հաղթելու ենք: Եվ այդպես ամեն տարի առաջ են գալիս օպտիմիստներ, որոնց ես անվանում եմ ինքնախաբեությամբ ապրողներ, որոնք այս կամ այն փոքրիկ դետալի վրա սևեռվում են և, նայելով այդ փոքրիկ դետալային փարոսի լույսին, իրենց թվում է, թե դա ափն է, ու սկսում են նախընտրական երկամսյա օպտիմիստական ինքնախաբեության փուլը, բայց երբ որ տրամաբանական արդյունք է լինում, նրանք սկսում են փնտրել մեղավորներ: Եթե այսպես շարունակվի, արդյունքն ակնհայտ է: Ես կանխատեսում եմ, որ այս անգամ էլ հերթական պարտությունից հետո մեղավորներ կփնտրեն, մի նոր գիծ է վերցրված՝ ժողովրդին մեղադրել: Քանի որ «Սասնա ծռերի» ելույթից հետո շատացել են բոյկոտի կողմնակիցները, ընտրության արդյունքների համար բոյկոտի կոչ անողներին են մեղավոր համարելու և կաշառվող ժողովրդին, բայց ոչ երբեք այն կարճամիտ քաղաքական գործիչներին, որոնք առիթ-անառիթ, առանց մտածելու՝ ուղղակի կոչ են անում ժողովրդին՝ բոլորդ եկե՛ք ընտրության, այս անգամ փլուզվելու է, Ընտրական օրենսգրքի մեջ այսինչ կետը փոխել ենք և այլն:

Եվ այդ դաշինքները, որ կազմվում են, ես միավորումները ողջունում եմ, բայց մեզ մոտ քաղաքական «վերնախավը» և իշխանությունը կտրված են ժողովրդից: Իսկ ժողովուրդը միավորված է՝ իր բոլոր հոգսերի մեջ: Այդ միվորվածության արդյունքը երևում է նաև համընդհանուր դժգոհությամբ, արտագաղթով, աշխարհի ամենաոչերջանիկ մարդիկ Հայաստանում են ապրում, և այդ ֆոնին կայանում են էլիտայի խմբավորումները, իշխանությունից դուրս են գալիս, օրինակ՝ Սեյրան Օհանյանը դուրս եկավ և միավորվեց Վիկտոր Դալլաքյանի հետ, որն այդ նույն իշխանության մեջ էր:

Այդ միավորումների նույնիսկ կողմնակիցները սրտանց չեն միավորվում: Օրինակ՝ «Ելք» դաշինքի մեջ մտնող կուսակցություններն ունեն կողմնակիցիներ, նույնիսկ նրանք ամբողջ հոգով ոգևորված չեն միավորվում միմյանց հետ. ով տեղ ունեցավ ցուցակում, նա ոգևորվում է, ով չունեցավ՝ պասիվանում է: Հետևաբար այդ խմբավորումները, դաշինքներն իրար մեջ ինչ-որ խնդիրներ են լուծում, բայց բնավ չեն լուծում այն խնդիրը, որ միավորեն ժողովրդին, իրենք միավորվեն ժողովրդի հետ և արտահայտեն ժողովրդի կարծիքը: Բոլորին թվում է, թե գեղեցիկ ասված խոսքերին, խոստումներին դեռ հավատում են, նրանց բոլորի նպատակը մեկն է. մարդկանց ուղեղում ստեղծել քաոսային վիճակ, գեղեցիկ խոսքերի շարանով հույսեր արթնացնել: Բայց արդյունքը նորից լինելու է հիասթափությունը…

-Հիմա կարծեք թե բոլորն են ցանկացած գնով միավորման գնում՝ առանց ինչ-որ բաներ հաշվի առնելու:

-Դրա ակունքները վաղուց են գալիս, բայց ցայտուն ներկայացուցիչը Արտաշես Գեղամյանն է, որը ժամանակին ասում էր. «Ես սատանայի հետ էլ պատրաստ եմ դաշինք կնքել Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի իշխանությունից ազատվելու համար», մինչև որ սատանայի հետ իսկապես դաշինք կնքեց և հայտնվեց սատանայանոցում, ինչպես հիմա է: Սատանաներով դաշինք են կնքում՝ մեծ սատանայից ազատվելու համար, որ մեծ սատանային փոխարինեն հաջորդ սատանայով: Այստեղ հարց է առաջանում, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ միավորվում եք, որ ի՞նչ անեք: Սերժ Սարգսյանը միքայլանոց կոմբինացիաներով չի խաղում…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում