Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յուհա Սիպիլիան։
«Մենք պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպե Արկտիկական խորհրդի գագաթնաժողովին, եթե քաղաքական իրավիճակը բարենպաստ լինի»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նա նաև նշել է, ր ներկայում ավելի հստակ տեղեկատվություն չկա այն մասին, որ տվյալ հանդիպումը կարող է կայանալ։