Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Միմյանց «թշնամի» ՍԴՀԿ-ն ու ՎՍԴՀԿ-ն՝ «Ծառուկյան» դաշինքում

Այն բանից հետո, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու, առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին՝ մի շարք քաղաքական ուժեր, որոնք նախկինում գործակցում էին Ծառուկյանի հետ «եռյակի» ձևաչափում, պատրաստակամություն հայտնեցին կրկին համագործակցել։

Այդ ուժերից մեկը Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն է։ Սարգսյանն օրերս մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ անձամբ կնախաձեռնի Ծառուկյանի հետ հանդիպում, որի ընթացքում կքննարկեն ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը։

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքին միանալու հայտարարությամբ է հանդես գալու նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որը տիկին Սարգսյանի ղեկավարած կուսակցության հետ, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ ունի։

Ոչ վաղ անցյալում մամուլը պարբերաբար անդրադառնում էր այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների բանավեճերին, որոնք հաճախ անցնում էին կոռեկտության սահմանը։

Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ առայժմ Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել, սակայն կարծում է, որ Ծառուկյանը կարող է ռեալ այլընտրանք դառնալ գործող իշխանություններին։

Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ի հետ նույն դաշինքում լինելուն, Սարգսյանն ասաց, որ դրանք առայժմ միայն լուրերի մակարդակում են։ Հարցին՝ արդյոք ինքը քննարկման ընթացքում այս հարցը կբարձրացնի՞ և, դրանից ելնելով, կվերանայի՞ իր որոշումը, Սարգսյանն արձագանքեց. «Ես նման խնդիր չեմ դրել և չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա»։

Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորվի մեկ դաշինքի շուրջ՝ այդ թվում Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, իշխանությունը վերարտադրվելու որևէ հնարավորություն չի ունենա նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու դեպքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում