Իրանի իշխանությունները դեռևս զերծ են մնում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ մեկնաբանություններից, հաղորդում է Associated Press-ը։
Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, դեռևս շատ վաղ է գնահատել նրան և վերլուծել նրա մեկնաբանությունները, դիրքորոշումը և նրա տեսակետի ընդհանուր սկզբունքները։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն իրանական իշխանությունների առաջին արձագանքն է Թրամփի երդմնակալությունից հետո։