«Նաիրիտ»- ի վերագործարկման թեմայով այսօր հրավիրված քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք հինգ տարի ժողովրդի հետ տառապել են և շատ դժվարություններ են կրել:
Մանուկյանը նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ էներգետիկ համակարգի հետ կապված երկու գործ ներկայացրել են գլխավոր դատախազություն՝ մասնավորապես ՀԷՑ-ի և գազի հանցագործությունների վերաբերյալ, և ոչ մեկ դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
«Այս երեքը՝ գազը, հոսանքը և Նաիրիտը մեկ մաֆիա են, բոլորը մեկ փաթեթի մեջ են… Այս վերջին էժանացումներն էլ մեր քթից են բերելու: Այստեղ իսկապես լուրջ կրիմինալ է… Եվ եթե համակարգային լուծում տանք, խնդիրը կլուծվի»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նաիրիտցիներին կոչ անելով միասնական լինել և պայքարը շարունակել «դուխով»:
Մանրամասները՝ տեսանյութում: