Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Հեղինակազրկվածն ուրիշ է, դժգոհությունը՝ ուրիշ. Սուքիաս Ավետիսյանը՝ ՀՀԿ-ի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը իշխանություններին կոչ է անում չանարգել ապրիլյան պատերազմի զոհերին և ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել  մեկ այլ օր։ Ընդդիմադիր ուժերը նույնպես այս պահանջն են առաջ քաշում: Հնարավո՞ր է, որ իշխանությունը ընտրությունների օրը փոփոխության ենթարկի, և ապրիլի 2-ը տեղափոխվի, օրինակ, ապրիլի 21- 30-ն ընկած միջակայք: 

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանում տվել են, ես որևիցե բանից տեղյակ չեմ և չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել:

– Ընտրությունների օրը փոխելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Չեմ կարող ասել: Ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի է, որ ամեն անգամ ինչ-որ տոն փորձում են կապել… Իհարկե, անցյալ տարվա ապրիլի 2-ը բոլորիս հիշողության մեջ է, պետությունը, մենք՝ բոլորս, շատ լուրջ վիճակի մեջ էինք, լարված, մոբիլիզացված, բայց կապել դրա հետ… կարող էր մեկ ուրիշ օր լինել, ուրիշ բանի հետ կապեին, բայց այդպես չէ: Այնպես որ՝ չեմ ուզում, որ մենք ամեն ինչը փորձենք ինչ-որ օրերի հետ կապել և մեկնաբանություններ անել:

– Կարծում եք, որ այս պահանջը ո՞չ հիմնավոր պահանջ է և սահմանադրական խախտում չէ՞, օրինակ՝ մինչ այդ էլ «Համախմբում»-ն էր հայտարարում, որ Սահմանադրության խախտում է տեղի ունենում, եթե ապրիլի 2-ին է նշանակվում:

– Կան սահմանադրագետներ, կա ԿԸՀ նախագահ, որն արդեն մեկ անգամ մեկնաբանություն տվել է, այդ բողոքավորները թող դիմեն սահմանադրագետներին, թող պարզաբանումներ տան, այս րոպեին ես չեմ կարող պարզաբանել:

Որոշ քաղաքական ուժեր ամեն ինչի վերաբերյալ հիմա պիտի փորձեն տարբեր մեկնաբանություններ տալ, ժողովրդի մեջ տարբեր խոսակցություններ տարածել, սա նախընտրական պրոցես է, նորմալ է:

– ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Չե՞ք մտահոգվում, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն շատ ավելի քիչ ձայն կարող է հավաքել, քան նախորդներին:

– Գյումրիում շատ նորմալ ընտրություններ տեղի ունեցան, կարևորը՝ շատ ակտիվ, քաղաքական ակտիվություն կար, և շատ նորմալ է: Եթե այսօր արդեն քաղաքական դաշտը վերաձևավորվում է, վերադասավորումներ են, դա նորմալ է, նշանակում է՝ ունենք իրոք ժողովրդավարական երկիր, և քաղաքական ուժերը, անձինք, ովքեր ցանկություն ունեն, կարող են մասնակցել. ես դա շատ նորմալ եմ գնահատում:

Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք  գնահատում  Ծառուկյանի վերադարձը, Սեյրան Օհանյանի ընդդիմադիր կեցվածքը: Երկու տարի առաջ շատ կոշտ գնահատեցիք Ծառուկյանին, քաղաքականությունից դուրս դրեցիք, բայց հիմա շատ մեղմ է իշխանությունը, ինչո՞ւ:

– Քաղաքական շատ ուժեր և նաև լրատվամիջոցներ անընդհատ ինչ-որ բան են փնտրում իշխանությանը մեղավոր ճանաչելու համար, դրա համար էլ ասում եմ՝ որպես կուսակցություն, որպես իշխանություն ուրախ ենք, որ քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր մեկնաբանություններ են արել՝ իրենց քաղաքական հայացքների հետ կապված, հիմա մարդն այսօր որոշել է մտնել այդ դաշտը և այդ ձևով հանդես գալ, ժողովուրդն ընտրությունների օրը իր կարծիքը կհայտնի այդ մասին:

– Եվ Իշխան Զաքարյանը, որ իշխանության մի մասնիկն է, կարևոր պաշտոն է գրավում՝ Վերահսկիչ պալատն է նախագահում, փաստորեն մենք տեսնում ենք, որ նա ԲՀԿ երբեմնի առաջնորդ Գ. Ծառուկյանի շտաբն է ղեկավարելու. Դուք այստեղ նոնսենս չե՞ք տեսնում, որ մի կողմից՝ մարդն իշխանության հետ է, մյուս կողմից՝ ընդդիմադիր քայլեր է անում:

– Ես, անկեղծ ասած, որևիցե նոնսենս այդտեղ չեմ տեսնում, կրկնում եմ՝ ես ուրախ եմ, որ մենք որպես իշխանական ուժ, որպես քաղաքական կուսակցություն՝ ստեղծել ենք հնարավորություններ, որ մարդիկ՝ անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոն են զբաղեցնում, հնարավորություն ունեն քաղաքական դաշտում իրենց տեղը տեսնելու. թե հետագայում ինչ կլինի՝ դա արդեն ժողովրդի քվեի խնդիրն է:

–  Ձեր մասով ամեն ինչ հստակեցվե՞լ է, նկատի ունեմ՝ Դուք ռեյտինգային կարգո՞վ կմասնակցեք ընտրություններին, թե՞ համամասնական ցուցակում կլինեք:

– Որևիցե մեկի մասով որևիցե բան չի հստակեցվել, նախընտրական խոսակցությունները մեկ բան են, վերջնականը՝ մեկ այլ բան, իսկ այդ վերջնականը պարզ կլինի առաջիկայում՝ կուսակցության խորհրդի նիստում:

– Եվ այս առումով խորհրդի կա՞զմն էլ հնարավոր է փոփոխության ենթարկվի:

– Հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն նաև խորհրդի կազմում:

– Պարոն Ավետիսյան, ձեր ցուցակն այս անգամ, կարծում եք, տարբերվելո՞ւ է նախկին ցուցակներից: Չե՞ն լինի օլիգարխներ…

– Չեմ կարծում, որ որևէ մարդ կասկածի, որ հինգ տարի առաջ առաջադրված ցուցակն ու այսօրվա առաջադրվող ցուցակը նույնն են լինելու, բնական է, որ փոփոխություններ են լինելու:

– Գյումրիում հատկապես շատ է խոսվում, որ պայքարը թեժ է լինելու՝ Արման Սահակյան, Մարտուն Գրիգորյան: Դուք պատրա՞ստ եք ռեյտինգային ցուցակով պայքարի մեջ մտնել այս բոլորի հետ:

Ես որևէ պայքարի մասին չեմ մտածում, կա կուսակցական աշխատանք, կարող է լինել մրցակցություն, և ես էլ՝ որպես հին հանրապետական, Գյումրիի Հանրապետական կառույցներից մեկը ներկայացնող, բնական է, իմ աշխատանքը պիտի կատարեմ:

– Իսկ այն, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, հանրությունը չի վստահում, մտավախություն չունե՞ք, որ գյումրեցին, ինչպես միշտ, այլ կերպ կքվեարկի:

– Մտավախություն չունենք: Կուսակցությունը հեղինակազրկված չէ, ուղղակի քանի որ կուսակցությունն իշխանություն է, և՛ Գյումրիում, և՛ նաև հանրապետությունում կան խնդիրներ, և ժողովրդի վրա որոշակի ազդեցություն են գործում: Դրա համար բնական է, որ ժողովուրդը պետք է դժգոհի այսօրվա իշխանական կուսակցությունից: Այնպես որ՝ հեղինակազրկվածն ուրիշ է, դժգոհությունը՝ ուրիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում