Femen ֆեմինիստական շարժման ակտիվիստ Յանա Ժդանովան հայտարարել է, որ Ուկրաինայում շարժումն այլևս չի գործում, հաղորդում է gazeta.ru-ն։
««Ամեն մեկն իր ուղղությամբ է գնացել, ինչպես նավերը ծովում: Թիմը, որը նախկինում կար, այլևս գոյություն չունի»,-մանրամասնել է Ժդանովան:
Նա նաև նշել է, որ տարբեր երկրներում առանձին ակցիաներ են անցկացվում, որոնք, սակայն, կապ չունեն Femen-ի հետ:
Ժդանովայի խոսքով՝ շարժման լուծարումը սկսվել է 2015թ., երբ ի հայտ եկան «ինքնահռչակ» առաջնորդները, ինչի հետևանքով վեճեր և անհամաձայնություններ առաջացան։