Tuesday, 19 03 2024
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ

Քոչարյա՞նն էլ կբացի քաղաքականության 2008թ. փակած էջը

Նախագահությունից հեռանալուց հետո ինը տարի է, ինչ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանության: Եվ գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդքան ժամանակ էլ պայքարել են, որ նա շարունակի մնալ երիտասարդ թոշակառուի կարգավիճակում: Ռոբերտ Քոչարյանը փորձում է տարատեսակ ուժերի միջոցով ապահովել իր վերադարձը, գործող իշխանություններն ամեն անգամ ջլատում են այդ ուժերին:

Անգամ կարծիք կա, որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունները նախաձեռնեցին ոչ այնքան իրենց վերարտադրության, որքան Ռ.Քոչարյանի վերադարձը կանխելու համար: Չէ որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանն այլևս կիսանախագահական համակարգ ունեցող երկիր չէ և չի կարող ունենալ ուժեղ, գործադիր լծակներ ունեցող նախագահ: Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանում ներդրվել է խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Իսկ վարչապետը դառնալու է խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժի ներկայացուցիչը:

Իսկ դրան հասնելու համար Ռ.Քոչարյանին հարկավորը է ունենալ քաղաքական ուժ, որն ապրիլյան խորհրդարանական ընտրություններում կհաղթի: Որքան էլ դժվար, այնուամենայնիվ, նորից եկել է մի պահ, մի հնարավորություն՝ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները, որոնք Ռ.Քոչարյանի համար կրկին վերադառնալու հույսեր են նշմարում:

Իսկ ապրիլյան ընտրական գործընթացները որքան էլ վերահսկվող լինեն իշխանությունների կողմից, որքան էլ տիրապետող լինի կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականության 2015թ. փետրվարին փակած էջը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքում է բացել, միևնույն է, այն կարող է դուրս գալ նրանց վերահսկողությունից ու հորդել բոլորովին այլ ուղղությամբ, որտեղ արդեն դրանց կարող է դիմավորել Ռ.Քոչարյանը: Եվ Ս.Սարգսյանը ընտրական գործընթացներն իր վերահսկողության տակ պահելու հետ զուգահեռ՝ աշխատում է այնպես անել, որ հանկարծ թե՛ Ծառուկյանը, թե՛ իր իսկ թիմի այն անդամները, որոնք դժգոհություն ունեն իր նկատմամբ, և թե՛ քաղաքական այլ ուժեր, որոնք կարող են Քոչարյանի հետ համագործակցել, հանկարծ շատ չհզորանան, որ նախկին նախագահին հետ բերեն: Ինչ խոսք, դա ծանր գործ է, բայց առայժմ դա Ս.Սարգսյանին հաջողվել է: Եվ այդ գործը նույն հաջողությամբ վերջնակետին հասցնելու համար, ընդամենը, երկուսուկես ամիս է մնացել՝ մինչև խորհրդարանական ընտրությունները:

Եվ այսօր իշխանությունները մի քանի ուղղությամբ են աշխատում այդ վտանգը չեզոքացնելու համար: Ակնհայտ է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ մտնելով՝ սպառնում էր դառնալ Ռ.Քոչարյանի հենարանը: Եվ Վարդան Օսկանյանի կողմից նրան սատարող ուժերի հետ համագործակցելը, արդեն իսկ, ակնհայտ է դարձնում, որ Ս.Օհանյանը նրա միջոցով նախընտրական համագործակցության քննարկումներ է սկսել Ռ.Քոչարյանի հետ: Իսկ իշխանական կուլիսներից հավատացնում են, որ նրանք հանդիպումներ են ունեցել Մոսկվայում, անգամ փորձել են այնտեղից աջակցություն ստանալ ընտրություններում հաջողություն ունենալու համար: Նրանք անգամ փորձել են ՌԴ իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող և ՀՀ քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն ունեցող Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալ: Բայց երկու կողմերից էլ մերժում են ստացել, քանի որ ռուսական կողմը չի ցանկանում իրենց կադր՝ «Գազպրոմ»‑ից Հայաստան գործուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի թիկունքից Ռ.Քոչարյանի համար երկակի խաղեր սկսել:

Մեր տեղեկություններով՝ դա հանդիսացավ Ս.Օհանյանի թուլացման պատճառներից առաջինը: Չէ որ սկզբից, երբ նա հանրությանն ու քաղաքական դաշտին հասկացնել տվեց, որ քաղաքականություն է մտնում, նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը կտրուկ բարձրացավ: Իսկ դա ընտրությունների շեմին մտահոգեց իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին սկսեցին կանխարգելող միջոցներ ձեռնարկել: Եվ հիմա, արդեն, ներկուլիսային խոսակցություններ կան, որ պատրաստվում են թե՛ Ս.Օհանյանի գործունեության, թե՛ նրա կնոջ շքեղ կենցաղին վերաբերող աղաղակող փաստեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել: Ավելին, չի բացառվում, որ հրապարակ նետվեն նաև Ապրիլյան պատերազմի կորուստների ու հատկապես 800 հեկտար տարածքի կորուստին վերաբերող որոշ նյութեր, որոնց հակադարձելը կամ որոնց համար արդարանալը դժվար կլինի նախկին պաշտպանության նախարարի համար:

Ահա ռուսական կողմից աջակցություն չստանալու և խիստ խոցելի Ս.Օհանյանին՝ որպես հենարան ընտրելու Քոչարյանի հաշվարկներն այնքան էլ չարդարացան: Եվ հիմա, արդեն, մեկ այլ հույս կա՝ Ծառուկյանը, որն ավելի հզոր է, և որին միավորվել է սպառնում Ս.Օհանյանն իրեն սատարող դաշինքով: Այդպիսով՝ իշխանությունները չեն բացառում, որ Ռ.Քոչարյանը կարող է հենվել այս ուժի վրա, որը կձևավորվի Ծառուկյանի և Օհանյանի համագործակցությունից:

Ինչ խոսք՝ դա տպավորիչ համագործակցություն կլինի, որի զարգացումներին ուշի ուշով հետևում է Ռ.Քոչարյանը, որպեսզի ի վերջո հայտարարի՝ ի՞նքն էլ է բացում 2008թ. մարտի մեկով փակած իր քաղաքական էջը: Ընդ որում՝ այդ հայտարարությանը կամ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոստացած հարցազրույցը կարող է շատ չուշանալ․ մինչև փետրվարի 16-ը ժամանակ կա: Դա այն օրն է, երբ ավարտվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կուսակցությունների և դաշինքների կողմից դիմում ներկայացնելու ժամկետը:

Մեր տեղեկություններով՝ ներքաղաքական կյանքում հիմա լուռ ու անտեսանելի պայքար է ծավալվել: Ռ.Քոչարյանն իր հերթին է աշխատում, որ վերը նշված ուժերը միավորվեն, որպեսզի ինքը հենվելով նրանց վրա՝ վերադառնա: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են թույլ չտալ, որ հանկարծ ձևավորվի հզոր ուժ, որը կարող է այլընտրանք հանդիսանալ, սպառնալ իր վերարտադրմանը և քաղաքականություն վերադարձնել Ռ.Քոչարյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում