Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով. ովքեր պատրաստ չեն այդ աշխատանքին, չեն աշխատելու. Սոցապ նախարար

մաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու և այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար, որոշակի ճշգրտված ձևաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը կիրականացվի քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարությունից հայտնում են, որ ներկայացնելով բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման ժամանակավոր կարգը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է. «Անցումային փուլում 27 տարածքայիններից կձևավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»:

Քաղաքացիների հետ շփման համատեքստում, նախարարը ընդգծել է, որ աշխատանքը գնահատելիս՝ քաղաքացիների հետ վարվեցողությունը համարվելու է ոչ պակաս կարևոր գործոն, քան որոշման ճշգրիտ կայացումը: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր քաղաքացիների հետ իրենց շփումներում որևէ կերպ թույլ կտան սոցիալական աշխատողին ոչ հարիր վարվեցողություն՝ կկրեն ամենախստագույն պատիժը, որը կարող է սահմանված լինել նման դեպքերի համար»,- շեշտել է Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները և քաղաքացիներին հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:

«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը: Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ հանդիսանալու է կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով, որ հաշմանդամության սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի «հաշմանդամություն ունենալն» ու «հիվանդ լինելը»:

«Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ աշխատանքին չեն աշխատելու: Զուգահեռաբար մենք կադրերի բանկ ենք ձևավորում, կան տրված հանձնարարականներ, ունենք նաև պայմանավորվածություններ Սանկտ Պետերբուրգի համապատասխան ինստիտուտի հետ, և համապատասխան մասնագետների միջոցով իրականացվելու են բժիշկ-փորձագետների շարունակական ուսուցում և վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալին և մյուս պատասխանատուներին տրվել է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ և շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների և դրանց լուծման արդյունքների մասին:

«Շուրջ 75000 քաղաքացի սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այս իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում