Ավստրալիայի վարչապետ, Լիբերալ կուսակցության ղեկավար Մալքհոլմ Տերնբուլը շնորհավել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետն ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Իմ շնորհավորանքները՝ Գլեդիս Բերեջիկլյանին։ Հույս ունեմ, որ կշարունակեմ աշխատել նրա հետ հանուն Նոր Հարավային Ուելսի ժողովորդի»,-գրել է նա։
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ հունվարի 23-ին Գլեդիս Բերեջիկլյան միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում և ստանձնել Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը։